Արժեքավոր աջակցություն շարքուղու պահպանման հարցում։

Կարող է օգնել մնալ շարքուղու մեջ։

Շարքուղու պահպանման օժանդակ համակարգը կարող է օգնել խուսափել դժբախտ պատահարներից շարքուղուց պատահաբար դուրս գալու դեպքում։ Բազմաֆունկցիոնալ տեսախցիկը կարողանում է ճանաչել շարքուղու սահմանազատող գծերը և վերահսկում է մեքենայի շարժվելը շարքուղու միջով։ Շարքուղուց պատահաբար, օրինակ՝ անուշադրության պատճառով, դուրս գալը արձանագրելու դեպքում համակարգը ազդանշան է տալիս ղեկանիվի պուլսացիոն վիբրացիայի միջոցով։ Դրանով ստիպում է վարորդին նորից շարքուղի մտնել։

Շարքուղու պահպանման օժանդակ համակարգը ակտիվ է սկսած մոտավորապես 60 կմ/ժ արագությունից։ Այն կարելի է միացնել և անջատել և ըստ ցանկության կարգավորել զգայունությունը կառավարման վահանակի «Assistenz» մենյուից։ Եթե շարքուղու պահպանման օժանդակ համակարգը վարման ակտիվ վարք է նկատում, օրինակ՝ ղեկանիվի պտտում, արգելակում, արագացում կամ թարթիչի գործագում, ապա համակարգն ազդանշան չի տալիս։