Ավելի մեծ անվտանգություն շարքուղին փոխելիս։

Կարող է նախազգուշացնել «Կույր գոտիներում» գտնվող ավտոմքենաների մասին։

«Կույր գոտիների» ազդանշանային օժանդակ համակարգը կարող է աջակցել վարորդին բազմաշարք ավտոճանապարհի վրա շարքուղին փոխելիս։ Այն օգնում է վաղ հայտնաբերել «Կույր գոտիներում» գտնվող ավտոմեքենաները տեսանելի և ձայնային նախազգուշական ազդանշանների միջոցով։ Կույր գոտում մեքենա հայտնաբերելու դեպքում համակարգը նախազգուշացնում է համապատասխան կողային հայելու վրա կարմիր եռանկյունու միջոցով։ Եթե երթևեկության ուղղության ցուցիչը գործադրվում է անկախ այս տեսողական ազդանշանից, եռանկյունն սկսում է ավելի արագ թարթել, և զուգահեռ լսվում է ձայնային ազդանշան: