Կանխող պաշտպանություն երթևեկության կրիտիկական իրավիճակներում։

Վթարի խելացի վաղ հայտնաբերում

Ուղևորների պաշտպանության PRE-SAFE® կանխող համակարգը վաղաժամ կանխատեսում է երթևեկության կրիտիկական իրավիճակները և ձեռք է առնում պաշտպանիչ կանխող միջոցներ։ Այդ միջոցների թվին են պատկանում վարորդի և կողքի ուղևորի անվտանգության գոտու հետադարձելի ձգումը, ըստ անհրաժեշտության բացված պատուհանի համ տանիքի համակարգերի փակումը, ինչպես նաև - կապված նստելատեղերի էլեկտրական կարգավորման հետ – կողքի ուղևորի նստելատեղի բերելը վթարի դեպքում նպաստավոր դիրքի։

PRE-SAFE® համակարգը հայտնաբերում է երթևեկության կրիտիկական իրավիճակները, միջոցներ է ձեռք առնում սրահում գտնվողների պաշտպանության համար։ Երթևեկության կրիտիկական իրավիճակներց են խուճապային արգելակումը, որի դեպքում վարորդը ցանկանում է էապես ավելի շատ դանդաղեցնել ընթացքը, քան դա հնարավոր է շարքուղու պայմաններից ելնելով, օրինակ՝ – մերկասառույցով պատված ճանապարհին։ Ղեկի կրիտիկական շարժումները բարձր արագության դեպքում նույնպես կարող են գործի գցել պաշտպանական մեխանիզմները։ Այդպիսի շարժումները թույլ են տալիս եզրակացնել, որ դա վարորդի վախի արձագանքն էր, ինչը կարող է հանգեցնել վարման ոչ ստաբիլ իրավիճակի։