Հեշտացվել է կայանելը։

Օգնում է կայանատեղի փնտրելիս և կայանելիս։

Կայանման ակտիվ օժանդակ համակարգը օժանդակում է վարորդին կայանման տեղ փնտրելիս, ինչպես նաև կայանելիս և կայանատեղիից դուրս գալիս։ Այն կայանման համար բաց տեղեր է փնտրում մինչև 30 կմ/ժ արագության դեպքում և ուղղում է մեքենան դեպի ազատ կայանման տեղը երթևեկելի մասին զուգահեռ կամ ուղղահայաց։ Այն օգնում է նաև կայանատեղից դուրս գալիս երթևելեկի մասին զուգահեռ կայանված լինելու դեպքում։ Ներառված PARKTRONIC համակարգը տեսանելի և ձայնային ազդանշանների միջոցով նախազգուշացնում է մեքենայի առջևում և հետևում գտնվող խոչընդոտների մասին, և կարող է օգնել դրանով՝ խուսափել վնասվածքներից կայանելիս և կայանատեղիից դուրս գալիս։

Երբ վարորդը միացնում է հետընթացքը և հաստատում կայանման պահանջը, մեքենայի ղեկավարումը կատարվում է ավտոմատ. վարորդը պետք է միայն գործի դնի ընթացքի և արգելակման ոտնակները, ինչպես նաև փոխի փոխանցումատուփի արագությունները։ Ավտոմատ փոխանցումատուփի դեպքում կայանման ակտիվ օժանդակ համակարգը ստանձնում է նաև արգելակումը։ Առավելագույնը 7 քայլից հետո կայանման գործողությունն ավարտված է։ Յուրաքանչյուր պահի հնարավոր է միջամտել այս գործողությանը, ուղղել կայանման մանևրը կամ ընդհատել այն։