Vito. Ուզում է, կարող է, անում է։
Ուզո՞ւմ եք մշտապես պատրաստ լինել աշխատանքի։ Չե՞ք կարողանում դիմակայել նոր մարտահրավերներին։ Դուք նպատակաուղղված կատարում եք Ձեր աշխատանքը։ Այդ դեպքում Դուք և Vito Tourer-ը հրաշալիորեն համապատասխանում եք միմյանց։ Քանի որ Vito Tourer -ը կապահովի Ձեր առաջընթացը ինչպես ավտոճանապարհին, այնպես էլ Ձեր կազմակերպության հաջողության ճանապարհին։ Այն օրինակելի է խնայողության և որակի հարցերում այնպես, ինչպես ճկունության և ապահովության։ Նա նաև արհեստավարժ ուղևորափոխադրող է. գալիս է իրական արդյունաբերական ավտոմեքենայի մասնագետի մոտից։
Եվ շնորհիվ նորարարական օժանդակող և անվտանգության համակարգերի Դուք ավելի վստահ եք գնում դեպի Ձեր նպատակակետը։ Հետնաքարշակ թե լիաքարշակ, որպես Vito Tourer BASE, PRO կամ SELECT. Դուք պարզապես ընտրում եք համապատասխան ավտոմեքենա Ձեր նպատակների համար։
Եվ Mercedes-Benz-ի գործընկերների խիտ ցանցն իր ծառայությունների մեծ տեսականիով հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito-ն երկար ժամանակ պահպանի իր վստահելիությունը։ Սպասարկման և վերանորոգման հարցերում վստահեք Ձեր Mercedes-Benz-ի տեխսպասարկման կենտրոնին։ Այն ամենալավն է ճանաչում Ձեր մեքենան։ Այդպես Ձեր Vito Tourer-ը երկար ժամանակ կմնա Ձեր վստահելի գործընկերը։
Mercedes-Benz Vans. Ծնված են վազքի համար։
Առանձնահատկություններ
Դուք պետք է արագ սովորեք գնահատել Ձեր Vito-ն որպես գործընկերոջ։ Այդ պատճառով մենք անում ենք ամեն ինչ երկարատև և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների համար։ Դուք ստանում եք Mercedes-Benz-ի որակով կատարելագործված ավտոմեքենա, որը 5,5 մլն. փորձնական կիլոմետրեր և հաջողությամբ բազմաթիվ փորձեր է անցել։ Vito-ն նախատեսված է կոմերցիոն նպատակով օգտագործվող ավտոմեքենաներին ներկայացվող խիստ պահանջների համար։ Իսկ նրա ընդարձակ հակակոռոզիոն պաշպանությունը ամբողջովին ցինկապատ թափքով հոգում է այն մասին, որ այն անգամ շատ տարիների անց պատշաճ կերպով ներկայացնի Ձեր կազմակերպությունը, հանդիսանալով նրա այցեքարտը։
Հավաստի է հետևյալը. Vito-ի դեպքում Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որին Դուք կարող եք վստահել։ Իր հասանելիության շնորհիվ այն կաջակցի Ձեզ ամենուրեք Ձեր առաջադրանքները կատարելիս։ Քանի որ մեզ համար «Mercedes-Benz Vans։ Ծնված են վազքի համար» արտահայտությունը ոչ միայն կարգախոս է, այլ նաև խոստում։
Ով խնայողաբար է վերաբերվում ռեսուրսներին, նա միշտ կազմակերպության հաճելի գործընկեր է։ Դրա համար Vito Tourer-ը բերում է իր հետ ամեն ինչ, Ձեր կազմակերպությունը իր արդյունավետությամբ ավելի հաջողակ դարձնելու համար։ Օրինակելի են Mercedes-Benz-ին հատուկ վստահելիությունն ու երկարակեցությունը։ Հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito Tourer-ը լինի Ձեր կողքին, երբ Դուք կունենաք դրա կարիքը։ Դրան են նպաստում նաև տեխսպասարկման երկար միջակայքերը՝ մինչև 40.000 կմ։ Ընդհանուր առմամբ ապրանքի բացառիկ որակը լավագույն նախապայմանն է սպասարկման և վերանորոգման բյուջեն ցածր պահելու համար։ Որպեսզի Vito Tourer-ը տարիներ անց նույնպես լավ տեսք ունենա, մենք նրան օժտել ենք հրաշալի հակակոռոզիոն պաշտպանությամբ, ի թիվս այլնի նաև ամբողջովին ցինկապատ թափքով։
Vito-ի օրինակելի անվտանգության և օժանդակ համակարգերից օգտվում են բոլորը. Դուք, Ձեր ուղևորները և անգամ երթևեկության այլ մասնակիցներ։ Օրինակ՝ որպես սերիական համալրում առաջարկվող օժանդակ համակարգերից՝ կողմնային քամու, զգոնության՝ ATTENTION ASSIST, նորագույն սերնդի էլեկտրոնային կայունացման ADAPTIVE ESP® համակարգ, ինչպես նաև մինչև 6 անվտանգության բարձիկների պաշտպանությունը։1. Մեքենայի B կանգնակին փակցված QR-կոդով փրկարարական պիտակը հնարավորություն է տալիս փրկարարներին անմիջապես սկանավորել մեքենայի անհատական փրկարարական քարտը։
Բացառիկ առանձնահատկություններից մեկը որպես օպցիոնալ համալրում առաջարկվող COLLISION PREVENTION ASSIST համակարգն է, որը արտաքաղաքային ճանապարհներին վերահսկում է առջևից ընթացող մեքենայի և Ձեր միջև ընկած տարածությունը և զգուշացնում հնարավոր բախման մասին։ Ցանկության դեպքում առաջարկվում են հետընթացի տեսախցիկ, ինչպես նաև կանխող-պաշտպանիչ PRE-SAFE® համակարգը ուղևորների համար։ Իսկ եթե Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր Vito Tourer-i անվտանգության համալրումները, ապա վստահաբար կգտնեք դրանք լրացուցիչ անվտանգության համալրումներում:2 Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն. դրանք օգնում են Ձեզ անվտանգ հասնել Ձեր նպատակին։
Ինչ նպատակ էլ որ ընտրեք. Vito Tourer-ը կօգնի Ձեզ հաջողությամբ հասնել դրան։ Քանի որ BASE, PRO և SELECT մոդելնորը հարմարվում են հենց Ձեր և Ձեր ուղևորների պահանջներն։ Եթե Ձեզ հարմարավետ ավետոմեքենա է անհրաժեշտ տուրիստական կազմակերպության կամ հյուրանոցի Shuttle ծառայության համար, ապա կարգավորվող 2 երեքտեղանոց նստելատեղերով Vito Tourer SELECT-ը լավագույն ընտրությունն է։ Միգուցե ցանկանաք ավելի լավ պայմաններ ստեղծել Ձեր ուղևորների համար լույսով և օդով և պատվիրեք օպցիոնալ պանորամա սահող տանիքը։ Միգուցե ցանկանո՞ւմ եք շատ բազմակողմանի օգտագործվող տաքսի կամ միության մեքենա։ Այդ դեպքում պետք է ծանոթանաք Vito Tourer PRO-ի հետ։ Ցանկանում եք տեղափոխել Ձեր թիմը աշխատանքի վայը, այդ դեպքում առաջարկվում է Vito Tourer BASE-ը.
Ըստ մեքենայի երկարության Դուք կարող եք համալրել ուղևորասրահը 2 կամ առավել երկար տարբերակում նույնիսկ 3 շարք նստարաններով՝ 2 կամ 3 նստելատեղով։ Առավելագույն 9 նստելատեղ ունենալու համար ընտրեք կամ 3 շարք նստարաներ ուղևորասրահում (2-2-3 նստելատեղերի դասավորություն) կամ լրացուցիչ կողքի ուղևորի նստելատեղ առջևում և 2 երեք տեղանոց նստարաններ հետևում։ Իսկ լավագույնն այն է, որ Դուք կարող եք օգտվել Vito Tourer-ի բազմակողմանիությունից նաև անհատական ուղևորությունների դեպքում։
Անդրադառնանք Ձեր աշխատանքի հաճելի կողմերին։ Իր ընդարձակ սրահով Vito Tourer-ը Ձեզ լավագույն աշխատանքային տրամադրություն կհաղորդի։ Նստելատեղերը համոզիչ են իրենց երեսպատման ամուր գործվածքով, իսկ Ձեր էրգոնոմիկ ներքնակի վրա Դուք հարմարավետ կնստեք երկար ուղևորությունների ժամանակ։ Տարվա ցուրտ եղանակին օպցիոնալ առաջարկվող նստելատեղերի տաքացումը արժեքավոր համալրում է հանդիսանում վարորդի և կողքի ուղևորի համար։ Կողքի ուղևորի օպցիոնալ նստելատեղով Դուք առջևում տեղ կունենաք երկու ուղևորի համար։
Էլեկտրոմեխանիկական ղեկի ուժեղացուցիչի և TEMPOMAT-ի, կարգավորվող ղեկասյունով բազմաֆունկցիոնալ ղեկանիվի և բորտհամակարգչի օպցիաների շնորհիվ Դուք հեշտությամբ կկառավարեք մեքենան դեպի Ձեր աշխատանքի վայր։ Օպցիոնալ առաջարկվող օդորակիչը կամ օդորակման ավտոմատ համակարգը օգնում է սառնասրտություն պահպանել
Ցանկության դեպքում առաջարկվող աուդիոհամակարգերը հոգ են տանում լավագույն կապի և ժամանցի համար, ինչպես նաև Audio 40 կամ Becker® MAP PILOT 3 նավիգացիոն համակարգերով նաև այն բանի համար, որ Դուք շուտ հասնեք Ձեր նպատակակետին։ Ցանկանում եք ավելի բարձրացնել Vito-ի արժեքը, պատվիրեք սրահի օպցիոնալ քրոմ-փաթեթը։4. Եվ քանի որ յուրաքանչյուր լավ նախաձեռնություն սկսվում է լավ պահեստավորումից, այդ պատճառով մենք Vito Tourer-ը համալրել ենք բազմաթիվ պրակտիկ դարակներով։
Բոլոր Vito Tourer-րի համար վարորդի և կողքի ուղևորի անվտանգության բարձիկները հասանելի են որպես սերիական համալրում։ Լրացուցիչ հասանելի են կրծքավանդակի-կոնքի-կողային և առջևի պատուհանի կամ առջևի պատուհանի և հետնամասի անվտանգության բարձիկներ։
Տե՛ս անվտանգության սերիական և հատուկ համալրումներ, ինչպես նաև՝ www.mercedes-benz.de
Նավիգացիոն համակարգ Becker® MAP PILOT հասանելի է միայն համադրված Audio 15-ի հետ։
Սրահի քրոմ-փաթեթը հանդիսանում է Vito Tourer SELECT-ի փաթեթի բաղկացուցիչ մաս։
Աթոռների դասավորության տարբերակները կբավարարեն գրեթե յուրաքանչյուր պահանջի։
Համալրումների շարք
Vito Tourer BASE
Der Vito Tourer BASE-ը տնտեսող, ամուր և վստահելի է, և տեղ է առաջարկում 9 մարդու համար։
Vito Tourer PRO
Vito Tourer PRO-ն հատկապես ճկուն է և բազմակողմանի։ Այն ունի սերիական 8 նստելատեղ, կրծքավանդակը պաշտպանող և պատուհանի անվտանգության բարձիկներ առջևում, ինչպես նաև komfort համալրումներ։
Vito Tourer SELECT
Vito Tourer SELECT-ը ներկայացուցչական մասնագետ է հատկապես հարմարավետ ուղևորափոխադրման համար։
Vito Line SPORT
Vito Line SPORT-ը ավելի արտասովոր և թանկարժեք է դարձնում Vito-ն արտաքին տեսքի դինամիկ-արտահայտիչ դիզայնով և սրահի թանկարժեք կահավորման էլեմենտներով։
Վարորդի իդեալական աշխատավայր։
Բարձությամբ և թեքությամբ կարգավորվող ղեկանիվ
Pixel-Matrix էկրանով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակ
Audio 40
Audio 15
Բազմաֆունկցիոնալ ղեկանիվ բորտհամակարգչով
Կաշեպատ ղեկանիվ
Կաշեպատ ղեկանիվ և փոխանցումատուփի լծակ
Բռնակներ նստեցում վարարդ և կողքի ուղևոր
Միշտ պատրաստ է օգնել։
Այնքան բազմազան, որքան ուղևորություններն են։
Հասնել կարող է յուրաքանչյուրը։ Ձեր խնդիրն առաջ անցնելն է։ Այդ պատճառով Vito Tourer-ի համար առաջարկվում են 3 հզոր շարժիչներ, ինչպես նաև հետնաքարշակ և լիաքարշակ տարբերակներ։ Ըստ Ձեր պլանների և նախատեսված ճանապարհի ընտրեք ավտոմեքենա այն շարժահաղորդ համակարգով, որը համապատասխանում է Ձեր աշխատանքային պրոֆիլին և ցանկալի ընթացային որակներին։
7G-TRONIC PLUS յոթաստիճան ավտոմատ փոխանցումատուփը կբարձրացնի ճանապարհին վարման հարմարավետությունը և կնվազեցնի ծախսը։ Առաջարկվող սերիական 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը նույնպես համոզիչ է իր հավասարակշռված շարժունակությամբ և մանևրականությամբ։ Միևնույն է, թե որ շարժահաղորդ համակարգն եք ընտրում՝ էլեկտրամեխնիկական ղեկային ուժեղացուցիչով, հարմարավետ ընթացային մասով և անկախ կախոցներով Դուք վայելում եք Vito Tourer-ի արդյունավետությունը, ընթացային որակները և հարմարավետությունը մարդատար ավտոմեքենայի մակարդակով։