Ուղղում է լույսն այնտեղ, որտեղ այն պետք է։

Լուսավորություն՝ հարմարեցված երթևեկության իրավիճակին։

LED Խելացի լուսային համակարգը բարելավում է վարորդի տեսադաշտը և դրանով իսկ վարման անվտանգությունը, քանի որ այն կարող է հարմարեցնել երթևեկելի մասի լուսավորությունը երթևեկության տարբեր իրավիճակներին։ Դրա համար այն ունի ադապտիվ լուսարձակներ, որոնք կարգավորվում են ուղղահայաց և հորիզոնական հարթություններում և ունեն լույսի փոփոխվող ինտենսիվություն։

Համալրումների թվին են պատկանում նաև հեռահար լույսի օժանդակ համակարգը, որն օգնում է չկուրացնել ընդառաջ եկող մեքենաներին, և ակտիվ շրջադարձային լույսը, որն ուղղում է լուսարձակները շրջադարձի ուղղությամբ և այդպիսով զգալիորեն բարելավում է երթևեկելի մասի լուսավորությունը։ Լրացուցիչ ֆունկցիաներն են մարզային ճանապարհների և մայրուղիների լուսարձակները, որոնց դեպքում նույնպես երթևեկելի մասի լուսավորությունը հարմարեցված է տվյալ երթևեկության պայմաններին։