Նախազգուշացնում է վարորդին գերհոգնածության մասին։

Վերլուծում է տարբեր պարամետրեր վարորդի գերհոգնածությունը պարզելու համար։

ATTENTION ASSIST-ը կարող է օգնել խուսափել հանկարծակի քնից՝ դրանով իսկ ապահովելով ավելի բարձր անվտանգություն երկար և գիշերային ուղևորությունների ընթացքում։ Համակարգը տեսանելի և ձայնային ազդանշաններով նախազգուշացնում է վարորդին հոգնածության կամ անուշադրության տիպիկ նախանշաններ հայտնաբերելու դեպքում, և առաջարկում է նրան ընդմիջում անել։ Վարման գործողությունների վերլուծության համար վերլուծվում են ղեկանիվի շարժումները և դրա հիման վրա ստեղծվում է վարորդի անհատական պրոֆիլը։

Հինգաստիճան, գունավոր սյունակաձև դիագրամը ցույց է տալիս տվյալ պահին վարորդի զգոնության աստիճանը և ներկայացնում է այն վարորդին կառավարման վահանակի բազմաֆունկցիոնալ էկրանի վրա։ Եթե ATTENTION ASSIST-ը զգոնության ցածր մակարդակ է պարզում, ապա սուրճի գավաթ-մանրապատկերը խորհուրդ է տալիս ընդմիջում անել և ակուստիկ ազդանշան է արձակում։ Համակարգը ակտիվ է 60-ից մինչև 200 կմ/ժ արագության դեպքում; այն հնարավոր է անջատել և միացնել կառավարման վահանակի վրայից ըստ ցանկալի զգայունության։