Արժեքավոր աջակցություն շարքուղու պահպանման հարցում

Կարող է օգնել՝ մնալ շարքուղու մեջ

Շարքուղու պահպանման օժանդակ համակարգը կարող է օգնել խուսափել դժբախտ պատահարներից շարքուղուց պատահաբար դուրս գալու դեպքում։ Բազմաֆունկցիոնալ տեսախցիկը կարողանում է ճանաչել շարքուղու սահմանազատող գծերը և վերահսկում է մեքենայի շարժվելը շարքուղու միջով Շարքուղուց պատահաբար, օրինակ՝ անուշադրության պատճառով, դուրս գալը արձանագրելու դեպքում համակարգը ազդանշան է տալիս ղեկանիվի պուլսացիոն վիբրացիայի միջոցով։ Դրանով ստիպում է վարորդին նորից շարքուղի մտնել։

Շարքուղու պահպանման օժանդակ համակարգը ակտիվանում է սկսած մոտավորապես 60 կմ/ժ արագությունից։ Այն կարելի է միացնել և անջատել և ըստ ցանկության կարգավորել զգայունությունը կառավարման վահանակի «Assistenz» մենյուից։ Եթե շարքուղու պահպանման օժանդակ համակարգը վարման ակտիվ վարք է նկատում, օրինակ՝ ղեկանիվի պտտում, արգելակում, արագացում կամ թարթիչի միացնել, ապա համակարգն ազդանշան չի տալիս։