Ավելի մեծ անվտանգություն շարքուղին փոխելիս։

Կարող է նախազգուշացնել «Կույր գոտիներում» գտնվող ավտոմեքենաների մասին

«Կույր գոտիների» ազդանշանային օժանդակ համակարգը կարող է աջակցել վարորդին բազմաշարք ավտոճանապարհի վրա շարքուղին փոխելիս։ Այն օգնում է ժամանակին նկատել «Կույր գոտիներում» գտնվող ավտոմեքենաները տեսանելի և ձայնային նախազգուշական ազդանշանների միջոցով։ Եթե համակարգը այդ գոտում մեքենա է նկատում, ապա նախազգուշացնում է համապատասխան կողային հայելոււ վրա կարմիր եռանկյունու միջոցով։ Եթե երթևեկության ուղղության ցուցիչը գործադրվում է անկախ այս տեսողական ազդանշանից, եռանկյունն սկսում է ավելի արագ թարթել, և զուգահեռ լսվում է ձայնային ազդանշան: