Երկփեղկ հետևի դռներ հեշտ բեռնավորման և բեռնաթափման համար։
Երկփեղկ հետևի դռները բացվում են մինչև կողային պատերը և ֆիքսվում են այնտեղ դռների մագնիսական ֆիքսատորով։ Դրանով էապես հեշտանում է ծավալուն բեռների բեռնավորումն ու բեռնաթափումը, օրինակ՝ եղանային ամբարձիչով։ Մեքենան կարող է նեղ տեղերում ամբողջովին բացված դռներով ուղղակիորեն մոտենալ բեռնավորման հարթակին կամ բեռներին։ Հետևի երկփեղկ դռները ֆիքսվում են 2 դիրքով՝ սկզբում բացման 95°-ի տակ, այնուհետև ամբողջովին բացված՝ մինչև կողային պատերը։ Դռան մագնիսական ֆիքսատորները չեն թողնում, որ դռներն պատահաբար փակվեն։