Vito Ուզում է, կարող է, կատարում է։
Ուզո՞ւմ եք մշտապես պատրաստ լինել աշխատանքի։ Չե՞ք կարողանում դիմակայել նոր մարտահրավերներին։ Դուք նպատակաուղղված կատարում եք Ձեր աշխատանքը։ Այդ դեպքում Դուք և Vito-ն հրաշալիորեն համապատասխանում եք միմյանց։ Քանի որ Vito-ն կապահովի Ձեր առաջընթացը ինչպես ավտոճանապարհին, այնպես էլ Ձեր կազմակերպության հաջողության ճանապարհին։ Այն օրինակելի է խնայողության և որակի հարցերում այնպես, ինչպես ճկունության և անվտանգության։ Նա գալիս է իրական բեռնատար ավտոմեքենայի մասնագետի մոտից։
100 կմ-ի համար սկսած 5,7 լ վառելիքի ծախսով։ CO2-արտանետումներով խառը ցիկլում այն ավելի տնտեսող է քան երբևէ և յուրաքանչյուր կիլոմետրի հետ շարունակաբար տանում է Ձեզ դեպի հաջողություն։ Եվ շնորհիվ նորարարական օժանդակ և անվտանգության համակարգերի Դուք ավելի վստահ եք գնում դեպի Ձեր նպատակակետը։ Նա յուրօրինակ է նաև իր՝ առաջարկվող շարժահաղորդ համակարգերով. հետնաքարշակ կամ լիաքարշակ – յուրաքանչյուր առաջադրանքի համար կա ճիշտ տարբերակը.
Եվ Mercedes-Benz-ի գործընկերների խիտ ցանցն իր ծառայությունների մեծ տեսականիով հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito-ն երկար ժամանակ պահպանի իր վստահելիությունը։ Սպասարկման և վերանորոգման հարցերում վստահեք Ձեր Mercedes-Benz-ի տեխսպասարկման կենտրոնին։ Այն ամենալավն է ճանաչում Ձեր մեքենան։ Այդպես Ձեր Vito-ն երկար ժամանակ կմնա Ձեր վստահելի գործընկերը։
Mercedes-Benz Vans։ Ծնված են վազքի համար։
Առանձնահատկություններ:
Դուք պետք է շուտ սովորեք գնահատել Ձեր Vito-ն որպես գործընկերոջ։ Այդ պատճառով մենք անում ենք ամեն ինչ՝ երկարատև և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների համար։ Դուք ստանում եք Mercedes-Benz-ի որակով կատարելագործված ավտոմեքենա, որը 5,5 մլն. փորձնական կիլոմետրեր և հաջողությամբ բազմաթիվ փորձեր է անցել։ Vito-ն նախատեսված է կոմերցիոն նպատակով օգտագործվող ավտոմեքենաներին ներկայացվող խիստ պահանջների համար։ Իսկ նրա ընդարձակ հակակոռոզիոն պաշտպանությունը ամբողջովին ցինկապատ թափքով հոգում է այն մասին, որ այն անգամ շատ տարիների անց պատշաճ կերպով ներկայացնի Ձեր կազմակերպությունը, հանդիսանալով նրա այցեքարտը։
Հավաստի է հետևյալը. Vito-ի դեպքում Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որին Դուք կարող եք վստահել։ Իր հասանելիության շնորհիվ այն կաջակցի Ձեզ ամենուրեք Ձեր առաջադրանքները կատարելիս։ Քանի որ մեզ համար «Mercedes-Benz Vans։ Ծնված են վազքի համար» արտահայտությունը ոչ միայն կարգախոս է, այլ նաև խոստում։
Ով խնայողաբար է վերաբերվում ռեսուրսներին, նա միշտ կազմակերպության ողջունելի գործընկեր է։ Դրա համար Vito-ն բերում է իր հետ ամեն ինչ, Ձեր կազմակերպությունը իր արդյունավետությամբ ավելի հաջողակ դարձնելու համար։ Սկսած 100 կմ-ի համար 5,7 լ-ից սերտիֆիկացված ծասխով [Vito Panel Van 7 Vito Mixto 116 CDI BlueEFFICIENCY փաթեթի և 7G-TRONIC PLUS-ի և բեռնատարի թույլտվության հետ (N1)։ Խառը ցիկլում՝ 5,8–5,7 լ/100 կմ վառելիքի ծախսով; Խառը ցիկլում՝ 153–150 գ/կմ]1 [*] CO2-արտանետումների հետ Դուք խնայում եք ճանապարհին։ Արժեք, որը կարող է օրինակ ծառայել։ Հենց այնպիսին, ինչպիսին Mercedes-Benz-ի հատկանշական վստահելիությունը և երկարակեցությունն են։ Հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito-ն լինի Ձեր կողքին, երբ Դուք կունենաք դրա կարիքը։ Դրան են նպաստում նաև տեխսպասարկման երկար միջակայքերը՝ մինչև 40.000 կմ։ Ընդհանուր առմամբ ապրանքի բացառիկ որակը լավագույն նախապայմանն է սպասարկման և վերանորոգման բյուջեն ցածր պահելու համար։ Որպեսզի Vito-ն տարիներ անց նույնպես լավ տեսք ունենա, մենք նրան օժտել ենք հրաշալի հակակոռոզիոն պաշտպանությամբ, ի թիվս այլնի նաև ամբողջովին ցինկապատ թափքով։
Vito-ի օրինակելի անվտանգության և օժանդակ համակարգերից օգտվում են բոլորը. Դուք, Ձեր ուղևորները և անգամ երթևեկության մնացած մասնակիցներ։ Vito-ով հրաշալիորեն տեղափոխվում է նաև Ձեր բեռը։ Արդեն որպես սերիական համալրում առաջարկվում են կողմնային քամու, զգոնության՝ ATTENTION ASSIST համակարգերը, վարորդի անվտանգության բարձիկը, կողքի ուղևորի անվտանգության բարձիկը Vito Mixto-ի համար, համադրված բեռնատար մեքենայի թույլտվության հետ(M1)2, ինչպես նաև նորագույն սերնդի էլեկտրոնային կայունացման ADAPTIVE ESP® համակարգը։ Վարման դինամիկայի կարգավորման մեջ վերջինս հաշվի է առնում նաև մեքենայի բեռնվածությունը։ Մեքենայի B կանգնակին փակցված QR-կոդով փրկարարական պիտակը հնարավորություն է տալիս փրկարարներին անմիջապես սկանավորել մեքենայի անհատական փրկարարական քարտը։
Բացառիկ առանձնահատկություններից մեկը որպես օպցիոնալ համալրում առաջարկվող COLLISION PREVENTION ASSIST համակարգն է, որը արտաքաղաքային ճանապարհներին վերահսկում է առջևից ընթացող մեքենայի և Ձեր միջև ընկած տարածությունը և նախազգուշացնում հնարավոր բախման մասին։ Ցանկության դեպքում առաջարկվում են նաև լուսամուտի և կրծքավանդակն ու կոնքը պաշտպանող անվտանգության բարձիկներ վարորդի և կողքի ուղևորի համար, ինչպես նաև կանխարգելիչ-պաշտպանիչ PRE-SAFE® համակարգը ուղևորների համար։ Իսկ եթե Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր Vito-ի անվտանգության համալրումները, ապա վստահաբար կգտնեք դրանք լրացուցիչ անվտանգության համալրումների մեջ3։ Նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն. դրանք օգնում են Ձեզ անվտանգ հասնել Ձեր նպատակին։
Vito-ի մեջ տեղ կա ամեն անհրաժեշտ բանի համար։ Մինչև 1374 կգ (Panel Van) օգտակար բեռի հնարավորությամբ և մինչև 3 մ բեռնասրահի երկարությամբ4 այն մեծ քանակությամբ բեռ է վերցնում որպես 3200-կգ զանգվածով ավտոմեքենա։ Սակայն դա ամենը չէ. մեքենայի երկարության 3 տարբերակներով, անվային բազայի 2 տարբերակով, ճկուն ամրակապման համակարգերով և պրակտիկ միջնորմերով այն առաջարկում է բազմակողմանի անհատականացումներ և մասնագիտացումներ Ձեր մասնագիտական տրանսպորտային լուծումների համար։
Վերջիվերջո առաջադրանքը ոչ միշտ է առաջադրանք։ Հատկապես այն դեպքում, երբ Դուք բեռի հետ մեկտեղ ցանկանում եք տեղափոխել նաև մարդկանց։ Այդ հարցում Vito Mixto-ն ճիշտ տարբերակ է։ Մասնակի ապակեպատման, հարմարավետ նստեցման և կարգավորվող՝ մինչև 6 անձի համար նախատեսված նստելատեղերի շնորհիվ նրա մեջ համադրվում են ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը։ Անհրաժեշտության դեպքում օպցիոնալ առաջարկվող հետևի նստարանը կարելի է ապամոնտաժել ձեռքի մի քանի շարժումով։
Ի դեպ՝ նրա դռների մեծ բացվածքի և ցածր բեռնեզրի շնորհիվ Դուք Vito-ում հեշտությամբ կհաղթահարեք անգամ ծանր խնդիրները – բեռնման և բեռնաթափման ավելի մեծ հարմարավետությամբ, արդյունավետությամբ և անվտանգությամբ։
Անդրադառնանք Ձեր աշխատանքի հաճելի կողմերին։ Իր ընդարձակ սրահով Vito-ն Ձեզ լավագույն աշխատանքային տրամադրություն կհաղորդի։ Նստելատեղերը համոզիչ են իրենց երեսպատման ամուր գործվածքով, իսկ Ձեր էրգոնոմիկ ներքնակի վրա Դուք հարմարավետ կնստեք երկար ուղևորությունների ժամանակ։ Տարվա ցուրտ եղանակին օպցիոնալ առաջարկվող նստելատեղերի տաքացումը արժեքավոր համալրում է հանդիսանում վարորդի և կողքի ուղևորի համար։ Եթե Ձեզ առջևում տեղ է անհրաժեշտ 2 ուղևորի համար, ապա կարող եք պատվիրել օպցիոնալ առաջարկվող կողքի ուղևորի նստարանը։
Էլեկտրամեխանիկական ղեկի ուժեղացուցիչի և TEMPOMAT-ի, կարգավորվող ղեկասյունով բազմաֆունկցիոնալ ղեկանիվի և բորտհամակարգչի օպցիաների շնորհիվ Դուք հեշտությամբ կկառավարեք մեքենան դեպի Ձեր աշխատանքի վայր։ Օպցիոնալ առաջարկվող օդորակիչը կամ օդորակման ավտոմատ համակարգը օգնում է սառնասրտություն պահպանել։
Ցանկության դեպքում առաջարկվող աուդիոհամակարգերը հոգ են տանում լավագույն կապի և ժամանցի համար, ինչպես նաև Audio 40 կամ Becker® MAP PILOT5 նավիգացիոն համակարգերով նաև այն բանի համար, որ Դուք շուտ հասնեք Ձեր նպատակակետին։ Ցանկանում եք ավելի բարձրացնել Vito-ի արժեքը, պատվիրեք սրահի օպցիոնալ քրոմ-փաթեթը։ Եվ քանի որ յուրաքանչյուր լավ նախաձեռնություն սկսվում է լավ պահեստավորումից, այդ պատճառով մենք Vito-ն համալրել ենք բազմաթիվ պրակտիկ դարակներով։
Vito Panel Van և Vito Mixto 116 CDI BlueEFFICIENCY փաթեթով և 7G-TRONIC PLUS-ով և կոմերցիոն մեքենայի թույլտվությամբ (N1)։ վառելիքի ծախսը քաղաքային/արտաքաղաքային/խառը ցիկլերում. 6,7–6,6/5,3–5,2/5,8–5,7 լ/100 կմ; CO2-արտանետումները խառը ցիկլում՝ 153–150 գ/կմ [*]. Վառելիքի ծախսի իրական ցուցանիշները ամեն դեպքում կախված են ավտոմեքենայի քաշից և ընտրված համալրումներից:
օպցիոնալ Vito Panel Van-ի և Vito Mixto-ի համար բեռնատար մեքենայի թույլտվությամբ (N1), սերիական առաջարկվում է մարդատար մեքենայի թույլտվությամբ Vito Mixto-ի համար (M1)։
Տե՛ս անվտանգության սերիական և հատուկ համալրումներ, ինչպես նաև՝ www.mercedes-benz.de
Գործում է առավել երկար չափի Vito-ի համար։
Նավիգացիոն համակարգ Becker® MAP PILOT հասանելի է միայն համադրված Audio 15-ի հետ։
Թափք։
Նրա բեռնածավալը ծանրակշիռ է։ Ծարավ է նոր առաջադրանքի։
Vito Panel Van-ը կարող է շատ վերցնել իր հետ առանց վնասվելու։ Նա բարդ առաջադրանքների պրոֆեսիոնալ է և լավագույնս համապատասխանում է կազմակերպությունը ներկայացնելու համար։ Իր մասնագիտությունը բեռներ տեղավորելն է. Մինչև 3061 մմ բեռնասրահի երկարության և բեռնասրահի առավելագույն 6.6 մ3 ծավալի դեպքում Vito Panel Van-ը կարող է լրացուցիչ տեղավորել 829 կգ-ից մինչև 1294 կգ իր բեռնասրահում, 3200 կգ թույլատրելի ընդհանուր զանգվածի վրա մինչև անգամ 1219 - 1324 կգ (հետաքարշակ տարբերակում)։
Սակայն զանգվածը դեռ ամենը չէ. Vito Panel Van-ը շատ հեշտությամբ բեռնավորվում է իր բեռնասրահի մեծ բացվածքների և ցածր բեռնեզրի շնորհիվ։ Օպցիոնալ առաջարկվող ձախակողմյան սահող դռան դեպքում բեռնարահը մատչելի է դառնում 3 կողմից, ինչի շնորհիվ կարելի է բեռնել մինչև 3 եվրոպալետ։ Բեռների ֆիքսման ուղղորդիչները բեռնասրահի հատակին և ամրապդնամ օղակները կողային պատերին բեռների ապահով ամրացման ճկուն հնարավորություններ են տալիս։
Սահող դուռ, աջակողմյան
Բեռնավորման հնարավորություն առջևի նստելատեղերի տակ
Փայտյա հատակ
Բեռները ֆիքսելու համար նախատեսված ուղղորդիչներ բեռնախցիկի միջնամասում
Հետևի դռներ, երկփեղկ, բացվում են մինչև կողային պատը
Երթևեկում է բացարձակ անվտանգ։
Vito-ի անվտանգության բարձորակ համալրումների թվին են պատկանում օրինակ՝ սերիական առաջարկվող կողմնային քամու օժանդակ համակարգը և զգոնության օժանդակ համակարգը - ATTENTION ASSIST։ Բացի սերիական առաջարկվող վարորդի անվտանգության բարձիկից, լրացուցիչ առաջարկվում են նաև կրծքավանդակի և կոնքի մակարդակով պաշտպանող կողային անվտանգության բարձիկներ ուղևորի համար և լուսամուտի անվտանգության բարձիկներ առջևում։ Ըստ ցանկության անվտանգությանը նպաստում են նաև COLLISION PREVENTION ASSIST-ը, ինչպես նաև շարքուղու պահպանման և "կույր" գոտիների օժանդակ համակարգերը։
Այնքան բազմազան, որքան Ձեր առաջադրանքները։
Հասնել կարող է յուրաքանչյուրը։ Ձեր խնդիրն առաջ անցնելն է։ Դրա համար Vito-ն իր դասի առաջին Transporter-ն է, որն առաջարկում է շարժահաղորդման 3 տարբերակ՝ առաջնաքարշակ, հետնաքարշակ և լիաքարշակ։ Ըստ Ձեր պլանների և նախատեսված ճանապարհի ընտրեք ավտոմեքենա այն շարժահաղորդ համակարգով, որը համապատասխանում է Ձեր աշխատանքային պրոֆիլին և ցանկալի ընթացային որակներին։
7G-TRONIC PLUS1 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը ճանապարհին կբարձրացնի վարման հարմարավետությունը և կնվազեցնի ծախսը։ Առաջարկվող սերիական 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը նույնպես համոզիչ է իր հավասարակշռված շարժունակությամբ և մանևրականությամբ։ Միևնույն է, թե որ շարժահաղորդ համակարգն եք ընտրում՝ էլեկտրոմեխնիկական ղեկային ուժեղացուցիչով, հարմարավետ ընթացային մասով և անկախ կախոցներով Դուք վայելում եք Vito-ի արդյունավետությունը, ընթացային որակները և հարմարավետությունը մարդատար ավտոմեքենայի մակարդակով։
Հասանելի է առաջնաքարշակ և հետնաքարշակ շարժահաղորդ համակարգերի համար։