Vito. Ուզում է, կարող է, անում է։
Ցանկանո՞ւմ եք միշտ պատրաստ լինել աշխատանքին։ Չե՞ք կարողանում դիմակայել նոր մարտահրավերներին։ Դուք նպատակաուղղված կատարո՞ւմ եք Ձեր աշխատանքը։ Այդ դեպքում Դուք և Vito-ն հրաշալիորեն համապատասխանում եք միմյանց։ Քանի որ Vito-ն կապահովի Ձեր առաջընթացը ինչպես ավտոճանապարհին, այնպես էլ Ձեր կազմակերպության հաջողության ճանապարհին։ Այն օրինակելի է խնայողության և որակի հարցերում այնպես, ինչպես ճկունության և անվտանգության։ Նա գալիս է իրական արդյունաբերական ավտոմեքենայի մասնագետի մոտից։
100 կմ-ի համար սկսած 5,7 լ վառելիքի ծախսով [Vito Panel Van և Vito Mixto 116 CDI-ը BlueEFFICIENCY փաթեթով համադրված 7G-TRONIC PLUS-ի և բեռնափոխադրման թույլտվության հետ (N1). 1Խառը ցիկլում 5,8–5,7 l/100 կմ վառելիքի ծախսով; 153–150 գ/կմ] [*] CO2 2-արտանետումներով խառը ցիկլում այն ավելի տնտեսող է քան երբևէ և յուրաքանչյուր կիլոմետրի հետ շարունակաբար տանում է Ձեզ դեպի հաջողություն։ Եվ շնորհիվ նորարարական օժանդակող և անվտանգության համակարգերի Դուք ավելի վստահ եք շարժվում դեպի Ձեր նպատակակետը։ Նա յուրօրինակ է նաև իր առաջարկվող շարժահաղորդ համակարգերով. առաջնաքարշակ2, հետնաքարշակ կամ լիաքարշակ – յուրաքանչյուր առաջադրանքի համար կա ճիշտ տարբերակը։
Եվ Mercedes-Benz-ի գործընկերների խիտ ցանցն իր ծառայությունների մեծ տեսականիով հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito-ն երկար ժամանակ պահպանի իր վստահելիությունը։ Սպասարկման և վերանորոգման դեպքում վստահեք Ձեր Mercedes-Benz-ի տեխսպասարկման կենտրոնին։ Այն ամենալավն է ճանաչում Ձեր մեքենան։ Այդպես Ձեր Vito-ն երկար ժամանակ կմնա Ձեր լիարժեք գործընկերը։
Mercedes-Benz Vans. Ծնված են վազքի համար։
Vito Panel Van և Vito Mixto 116 CDI BlueEFFICIENCY փաթեթով և 7G-TRONIC PLUS-ով և կոմերցիոն մեքենայի թույլտվությամբ (N1)։ Վառելիքի ծախսը քաղաքային/արտաքաղաքային/խառը ցիկլերում՝ 6,7–6,6/5,3–5,2/5,8–5,7 լ/100 կմ; CO2-արտանետումը խառը ցիկլում՝ 153–150 գ/կմ։ Վառելիքի ծախսի իրական տվյալներն ամեն դեպքում կախված են ավտոմեքենայի քաշից և ընտրված համալրումներից:
Vito Mixto-ն առաջնաքարշակ շարժահաղորդման համակարգով և մարդատար մեքենայի թույլատվությամբ (M1) 06/2018թ-ից որոշ երկրներում հասանելի չէ։ Հետագա տեղեկությունների համար հարցրեք Ձեր Mercedes-Benz գործակալին։
Առանձնահատկություններ:
Դուք արագ կսովորեք գնահատել Ձեր Vito-ն որպես գործընկերոջ։ Այդ պատճառով մենք անում ենք ամեն ինչ երկարատև և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների համար։ Ձեզ ստանում եք Mercedes-Benz-ի որակով կատարելագործված ավտոմեքենա, որը 5,5 մլն. փորձնական կիլոմետր և հաջողությամբ բազմաթիվ փորձեր է անցել։ Vito-ն նախատեսված է կոմերցիոն նպատակով օգտագործվող ավտոմեքենաներին ներկայացվող խիստ պահանջների համար։ Իսկ նրա ընդարձակ հակակոռոզիոն պաշպանությունն ամբողջովին ցինկապատ թափքով հոգում է այն մասին, որ այն անգամ շատ տարիների անց պատշաճ կերպով ներկայացնի Ձեր կազմակերպությունը, հանդիսանալով նրա այցեքարտը։
Հավաստի է հետևյալը. Vito-ի դեպքում Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որին Դուք կարող եք վստահել։ Իր հասանելիության շնորհիվ այն կաջակցի Ձեզ ամենուրեք Ձեր առաջադրանքները կատարելիս։ Քանի որ մեզ համար «Mercedes-Benz Vans։ Ծնված են վազքի համար» արտահայտությունը ոչ միայն կարգախոս է, այլ նաև խոստում։
Ով խնայողաբար է վերաբերվում ռեսուրսներին, նա միշտ կազմակերպության ողջունելի գործընկերն է։ Դրա համար Vito-ն բերում է իր հետ ամեն ինչ, Ձեր կազմակերպությունը իր արդյունավետությամբ ավելի հաջողակ դարձնելու համար։ Սկսած 100 կմ-ի համար 5,7 լ-ից սերտիֆիկացված ծախսով [Vito Panel Van 7 Vito Mixto 116 CDI BlueEFFICIENCY փաթեթի և 7G-TRONIC PLUS-ի և բեռնատարի թույլտվության հետ (N1)։ Խառը ցիկլում՝ 5,8–5,7 լ/100 կմ վառելիքի ծախսով; CO2-արտաներտումներով՝ խառը ցիկլում - 153–150 գ/կմ]1 [*] Դուք խնայում եք ճանապարհին։ Արժեք, որը կարող է օրինակ ծառայել։ Հենց այնպիսին, ինչպիսին Mercedes-Benz-ի հատկանշական վստահելիությունը և երկարակեցությունն է։ Հոգ է տանում այն մասին, որ Ձեր Vito-ն լինի Ձեր կողքին, երբ Դուք կունենաք դրա կարիքը։ Դրան են նպաստում նաև տեխսպասարկման երկար միջակայքերը՝ մինչև 40000 կմ։ Ընդհանուր առմամբ ապրանքի բացառիկ որակը լավագույն նախապայմանն է սպասարկման և վերանորոգման բյուջեն ցածր պահելու համար։ Որպեսզի Vito-ն տարիներ անց նույնպես լավ տեսք ունենա, մենք նրան օժտել ենք հրաշալի հակակոռոզիոն պաշտպանությամբ, ի թիվս այլնի նաև ամբողջովին ցինկապատ թափքով։
Vito-ի օրինակելի անվտանգության և օժանդակ համակարգերից օգտվում են բոլորը. Դուք, Ձեր ուղևորները և անգամ երթևեկության մնացած մասնակիցներ։ Vito-ով հրաշալիորեն տեղափոխվում է նաև Ձեր բեռը։ Արդեն որպես սերիական համալրում առաջարկվում են կողմնային քամու, զգոնության՝ ATTENTION ASSIST համակարգերը, վարորդի անվտանգության բարձիկը, կողքի ուղևորի անվտանգության բարձիկը Vito Mixto-ի համար, համադրված բեռնատար մեքենայի թույլտվության հետ(M1)2, ինչպես նաև նորագույն սերնդի կայունացման էլեկտրոնային ADAPTIVE ESP® համակարգը։ Վարման դինամիկայի կարգավորման մեջ վերջինս հաշվի առնում նաև մեքենայի բեռնվածությունը։ Մեքենայի B կանգնակին փակցված QR-կոդով փրկարարական պիտակը հնարավորություն է տալիս փրկարարներին անմիջապես սկանավորել մեքենայի անհատական փրկարարական քարտը։
Բացառիկ առանձնահատկություններից մեկը որպես օպցիոնալ համալրում առաջարկվող COLLISION PREVENTION ASSIST համակարգն է, որը վերահսկում է առջևից ընթացող մեքենայի և Ձեր միջև ընկած տարածությունը և զգուշացնում հնարավոր բախման մասին։ Ցանկության դեպքում առաջարկվում են նաև լուսամուտի և կրծքավանդակն ու կոնքը պաշտպանող անվտանգության բարձիկներ՝ վարորդի և կողքի ուղևորի համար, ինչպես նաև կանխարգելիչ-պաշտպանիչ PRE-SAFE® համակարգը ուղևորների համար։ Իսկ եթե Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր Vito-ի անվտանգության համալրումները, ապա վստահաբար կգտնեք դրանք լրացուցիչ անվտանգության համալրումներում3։ Բոլորն ունեն մեկ ընդհանրություն. դրանք օգնում են Ձեզ անվտանգ հասնել Ձեր նպատակին։
Vito-ի մեջ տեղ կա ամեն անհրաժեշտ բանի համար։ Մինչև 1374 կգ (Panel Van) օգտակար բեռի հնարավորությամբ և մինչև 3 մ բեռնասրահի երկարությամբ4 այն մեծ քանակությամբ բեռ է վերցնում որպես 3200-կգ զանգվածով ավտոմեքենա։ Սակայն դա ամենը չէ. մեքենայի երկարության 3 տարբերակներով, անվային բազայի 2 տարբերակով, ճկուն ամրակապման համակարգերով և պրակտիկ միջնորմերով այն առաջարկում է բազմակողմանի անհատականացումներ և մասնագիտացումներ Ձեր մասնագիտական տրանսպորտային լուծումների համար։
Վերջիվերջո առաջադրանքը ոչ միշտ է առաջադրանք։ Հատկապես այն դեպքում, երբ Դուք բեռի հետ մեկտեղ ցանկանում եք տեղափոխել նաև մարդկանց։ Այդ հարցում Vito Mixto-ն ճիշտ տարբերակ է։ Մասնակի ապակեպատման, հարմարավետ նստեցման և կարգավորվող՝ մինչև 6 անձի համար նախատեսված նստելատեղերի շնորհիվ նրա մեջ համադրվում են ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը։ Անհրաժեշտության դեպքում օպցիոնալ առաջարկվող հետևի նստարանը կարելի է ապամոնտաժել ձեռքի մի քանի շարժումով։
Ի դեպ՝ նրա դռների մեծ բացվածքի և ցածր բեռեզրի շնորհիվ Դուք Vito-ում հեշտությամբ կհաղթահարեք անգամ ծանր խնդիրները – բեռնման և բեռնաթափման ավելի մեծ հարմարավետությամբ, արդյունավետությամբ և անվտանգությամբ։
Անդրադառնանք Ձեր աշխատանքի հաճելի կողմերին. Իր ընդարձակ սրահով Vito-ն Ձեզ լավագույն աշխատանքային տրամադրություն կհաղորդի։ Նստելատեղերը համոզիչ են իրենց երեսպատման ամուր կտորով, իսկ Ձեր էրգոնոմիկ ներքնակի վրա Դուք հարմարավետ կնստեք երկար ուղևորությունների ժամանակ։ Տարվա ցուրտ եղանակին օպցիոնալ առաջարկվող նստելատեղերի տաքացումը արժեքավոր համալրում է հանդիսանում վարորդի և կողքի ուղևորի համար։ Եթե Ձեզ առջևում տեղ է անհրաժեշտ 2 ուղևորի համար, ապա կարող եք պատվիրել օպցիոնալ առաջարկվող կողքի ուղևորի նստարանը։
Էլեկտրամեխանիկական ղեկի ուժեղացուցիչի և TEMPOMAT-ի, կարգավորվող ղեկասյունով բազմաֆունկցիոնալ ղեկանիվի և բորտհամակարգչի համալրումների շնորհիվ Դուք հեշտությամբ կվարեք մեքենան դեպի Ձեր աշխատանքի վայր։ Օպցիոնալ առաջարկվող օդորակիչը կամ օդորակման ավտոմատ համակարգը օգնում է սառնասրտություն պահպանել։
Ցանկության դեպքում առաջարկվող աուդիոհամակարգերը հոգ են տանում լավագույն կապի և ժամանցի համար, ինչպես նաև Audio 40 կամ Becker® MAP PILOT նավիգացիոն համակարգերով նաև այն բանի համար, որ Դուք շուտ հասնեք Ձեր նպատակակետին։5 Ցանկանում եք ավելի բարձրացնել Vito-ի արժեքը, պատվիրեք սրահի օպցիոնալ քրոմ-փաթեթը։ Եվ քանի որ յուրաքանչյուր լավ նախաձեռնություն սկսվում է լավ պահեստավորումից, այդ պատճառով մենք Vito-ն համալրել ենք բազմաթիվ պրակտիկ դարակներով։
Vito Panel Van և Vito Mixto 116 CDI BlueEFFICIENCY փաթեթով և 7G-TRONIC PLUS-ով և կոմերցիոն մեքենայի թույլտվությամբ (N1)։ վառելիքի ծախսը քաղաքային/արտաքաղաքային/խառը ցիկլերում. 6,7–6,6/5,3–5,2/5,8–5,7 լ/100 կմ; CO2-արտանետումները խառը ցիկլում՝ 153–150 գ/կմ [*]. Վառելիքի ծախսի իրական ցուցանիշները ամեն դեպքում կախված են ավտոմեքենայի քաշից և ընտրված համալրումներից:
օպցիոնալ Vito Panel Van-ի և Vito Mixto-ի համար բեռնատար մեքենայի թույլտվությամբ (N1), սերիական առաջարկվում է մարդատար մեքենայի թույլտվությամբ Vito Mixto-ի համար (M1)։
Տե՛ս անվտանգության սերիական և հատուկ համալրումներ, ինչպես նաև՝ www.mercedes-benz.de
Գործում է առավել երկար չափի Vito-ի համար։
Նավիգացիոն համակարգ Becker® MAP PILOT հասանելի է միայն համադրված Audio 15-ի հետ։
Թափք
Լավ է նստում, սազում է և յուրաքանչյուրն ունի իր տեղը։
Vito Mixto-ն աշխատում է «Մեկը ամեն ինչի համար» կարգախոսով և միաժամանակ համոզիչ է որպես Tourer, ճիշտ այնպես ինչպես Panel Van: Ով ցանկանում է միաժամանակ տեղափոխել և մարդկանց և բեռներ, Vito Mixto-ի մեջ կգտնի տնտեսող, բազմակողմանի և վստահելի պրոֆեսիոնալ։
Լրացուցիչ համալրված լինելով կողքի ուղևորի նստարանով և երեք տեղանոց նստարանով բեռնասրահում՝ այն կարող է տեղափոխել մինչև 6 մարդ։ Կողային պատուհանները լույս և տեսանելիություն են ապահովում ուղևորասրահում իսկ ոտքերի հատվածում տեղադրված օդափոխությունը հոգ է տանում հաճելի ջերմաստիճանի համար, այնպես որ հետնամասի առաջին շարքի ուղևորները հաճույքով են երթևեկում։
Նստարանի հետևում դեռ բավականաչափ տեղ է մնում նյութերի և սարքավորումների համար, որը մեծ օգտակար բեռի հնարավորության շնորհիվ հիանալիորեն օգտագործվում է։ Կախված ավտոմեքենայի երկարությունից՝ բեռնասրահի մակերեսը կազմում է մինչև 2,63 մ² և մինչև 4,1 մ³ բեռնասրահի ծավալ է ապահովում։ Ըստ ցանկության ավտոմեքենայի C կանգնակով անցնող, պատուհանով համալրված բաժանիչ պատը հեռու կպահի բեռնասրահից եկող կեղտն ու փոշին ուղևորասրահից և կառաջարկի լրացուցիչ պաշտպանություն բեռներից։
Նստարանների դասավորություն՝ երեք տեղանոց նստարան 1-ին շարքում, Vito Mixto կոմպակտ
Նստարանների դասավորություն՝ երեք տեղանոց նստարան 1-ին շարքում, Vito Mixto երկար
Նստարանների դասավորություն՝ երեք տեղանոց նստարան 1-ին շարքում, Vito Mixto առավել երկար
Այնքան բազմազան, որքան իր առաջադրանքները։
Հասնել կարող է յուրաքանչյուրը։ Ձեր նպատակը անցնելն է։ Դրա համար Vito-ն իր դասի առաջին Transporter-ն է, որն առաջարկում է շարժահաղորդ համակարգի 3 տարբերակ՝ առաջնաքարշակ1, հետնաքարշակ և լիաքարշակ։ Ըստ Ձեր պլանների և նախատեսված ճանապարհի ընտրեք ավտոմեքենա այն շարժահաղորդ համակարգով, որը համապատասխանում է Ձեր աշխատանքային պրոֆիլին և ցանկալի ընթացային որակներին։
7G-TRONIC PLUS2 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը ճանապարհին կբարձրացնի վարման հարմարավետությունը և կնվազեցնի ծախսը։ Առաջարկվող սերիական 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը նույնպես համոզիչ է իր շարժունակության և մանևրականության հավասարակշռվածությամբ։ Միևնույն է, թե որ շարժահաղորդ համակարգն եք ընտրում՝ էլէկտրամեխնիկական ղեկային ուժեղացուցիչով, հարմարավետ ընթացային մասով և անկախ կախոցներով Դուք վայելում եք Vito-ի արդյունավետությունը, ընթացային որակները և հարմարավետությունը մարդատար ավտոմեքենայի մակարդակով։
Vito Mixto-ն առաջնաքարշակ շարժահաղորդման համակարգով և մարդատար մեքենայի թույլատվությամբ (M1) 06/2018թ-ից որոշ երկրներում հասանելի չէ։ Հետագա տեղեկությունների համար հարցրեք Ձեր Mercedes-Benz գործակալին։
Հասանելի է առաջնաքարշակ և հետնաքարշակ շարժահաղորդ համակարգերի համար։
Լիովին վստահելի ընթացքի մեջ։
Vito-ի անվտանգության արժեքավոր համալրումների թվին են պատկանում, օրինակ՝ սերիական առաջարկվող կողային քամու ազդեցությունը կայունացնող օժանդակ համակարգը, զգոնության ATTENTION ASSIST օժանդակ համակարգը։ Վարորդի համար նախատեսված սերիական անվտանգության բարձիկից բացի օպցիոնալ առաջարկվում է անվտանգության բարձիկ կողքի ուղևորի համար, ինչպես նաև կրծքավանդակը և կոնքը պաշտպանող կողային անվտանգության բարձիկ և պատուհանի անվտանգության բարձիկ առջևում։ Ցանկության դեպքում անվտանգությունը ապահովում են նաև COLLISION PREVENTION ASSIST՝ բախումը կանխող և «Կույր գոտիների» օժանդակ համակարգերը։