Շարժիչ OM651

Շարժիչի կափարիչի տակ. Sprinter Tourer-ի տեխնիկական տվյալները, չափերն ու քաշը:

Չափեր և քաշեր:

Թափքի երկարություն
Տանիքի տեսակ
Թույլատրելի ընդհանուր զանգված
Շարժահաղորդ համակարգ
Ներբեռնելու նյութեր այս թեմայով
Շահագործման ձեռնարկ

Հզոր և արդյունավետ ուժ առաջ շարժվելու համար:

Շարժիչների 4 տարբերակ:

Ով ուզում է հաջողության հասնել, պետք է ունենա հզոր շարժիչ ուժ. 4-գլան դիզելային շարժիչը հզորության 3 տարբերակներով և V6 գլանային դիզելային շարժիչը [Sprinter Tourer ուղևորատարի թույլտվությամբ. վառելիքի ծախսը խառը ցիկլում՝ 8,2 լ/100 կմ, CO2 արտանետումները խառը ցիկլում՝ 214 գ/կմ: Վառելիքի ծախսի նշված արժեքները գործում են միայն ոչ լիաքարշակ տարբերակների ավտոմատ փոխանցումատուփերի համար]1* հիանալի կերպով համատեղում են Sprinter-ի հզորությունն ու արդյունավետությունը: Փորձված որակով շարժիչները կարելի է շարունակաբար կատարելագործել վառելիքի ծախսի օպտիմալացման համար՝ օրինակ ներքին շփումը կրճատելու միջոցով: Շարժիչների բոլոր տեսակները առաջարկվում են ինչպես մեխանիկական,2 այնպես էլ ավտոմատ փոխանցումատուփով:

Արտանետումների Euro-6 կամ համապատասխանաբար Euro-VI խստապահանջ չափանիշների պահպանումն ապահովվում է SCR (Սելեկտիվ կատալիտիկ չեզոքացման) տեխնոլոգիայի շնորհիվ: Այս գործընթացը կրճատում է ազոտի օքսիդի արտանետումները, որոնք գոյանում են դիզելային շարժիչների աշխատանքից, ընդ որում արտանետվող գազը դուրս է մղվում կատալիզատորի միջոցով, իսկ ազոտի օքսիդները3 ջրային հիմքով AdBlue® հավելանյութի շնորհիվ վերածվում են ջրի և ազոտի:

1

Sprinter Tourer-ի թույլտվության դասով. վառելիքի ծախսը քաղաքային/քաղաքից դուրս/խառը ցիկլերում՝ 9,4/7,5/8,2 l/100 կմ, CO2 արտանետումները խառը ցիկլում՝ 214 գ/կմ [*], արդյունավետության դաս՝ C: Վառելիքի ծախսի նշված արժեքները գործում են ոչ լիաքարշակ համակարգերով ավտոմատ փոխանցումատուփերի համար: Անիվների լիաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: Վառելիքի ծախսի իրական տվյալներն ամեն դեպքում կախված են ավտոմեքենայի քաշից և ընտրված համալրումներից:

2

Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

3

Ազոտի օքսիդներ (NOx) են համարվում ազտոի միօքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2):

Sprinter -ի շարժիչների տարբերակները մեկ հայացքով.

  • Շարային 4խգլան դիզելային շարժիչ 3 տարբեր հզորություններով
  • V6 գլանային դիզելային շարժիչ1
1

Sprinter Tourer-ի թույլտվության դասով. վառելիքի ծախսը քաղաքային/քաղաքից դուրս/խառը ցիկլերում՝ 9,4/7,5/8,2 l/100 կմ, CO2 արտանետումները խառը ցիկլում՝ 214 գ/կմ [*], արդյունավետության դաս՝ C: Վառելիքի ծախսի նշված արժեքները գործում են ոչ լիաքարշակ համակարգերով ավտոմատ փոխանցումատուփերի համար: Անիվների լիաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: Վառելիքի ծախսի իրական տվյալներն ամեն դեպքում կախված են ավտոմեքենայի քաշից և ընտրված համալրումներից:

Շարժիչներ և վառելիքի ծախս:

Ավտոմեքենայի տեսակ
Շարժահաղորդ համակարգ
Արտանետումների նորմա