Հնարավորինս ուղիղ հասնել նպատակակետին:

Լիարժեք ուղղորդում դեպի նպատակակետը և հարմարավետ կառավարում:

Այս համալրումով MBUX մուլտիմեդիա համակարգերը (Mercedes-Benz User Experience) դառնում են լիարժեք նավիգացիոն համակարգեր: Նպատակակետի ուղղորդման շնորհիվ վարորդները կարող են ավելի արագ ու ավելի թեթև հաղթահարել իրենց երթուղիները, քանի որ համակարգն ստանձնում է փողոցներն ու շենքերը գտնելու դժվարին աշխատանքը: Նավիգացիոն համակարգն ամբողջությամբ ներկառուցված է կառավարման և էկրանի կոնցեպտում: Կառավարել կարելի է ըստ ընտրության՝ հպումային էկրանի կամ ղեկանիվի աջ մասում տեղադրված կառավարման հպումային ստեղնների միջոցով: Նավիգացիոն հուշումները ցուցադրվում են ինչպես հպումային էկրանին, այնպես էլ՝ սարքավորումների վահանակի էկրանին: