Օգնում է շարքուղին փոխելու և ավտոմեքենան հետընթաց կայանելու ժամանակ:

Վերահսկում է ավտոմեքենայի կողքի և հետևի տարածքները:

«Կույր գոտիների» ազդանշանային օժանդակ համակարգը, Հետևում հատվող երթևեկության մասին ահազանգող համակարգի հետ միասին, կարող է տեսողական և ձայնային ազդանշաններով օգնել խուսափել ավտովթարներից, երբ փոխում եք շարքուղին և հետընթաց կայանում եք ավտոմեքենան: Եթե «Կույր գոտիների» ազդանշանային օժանդակ համակարգը կույր գոտում որևէ ավտոմեքենա է հայտնաբերում, նախազգուշացնում է՝ ցուցադրելով կարմիր եռանկյուն համապատասխան կողային հայելու վրա: Եթե երթևեկության ուղղության ցուցիչը գործադրվում է անկախ այս տեսողական ազդանշանից, եռանկյունն սկսում է ավելի արագ թարթել, և զուգահեռ լսվում է ձայնային ազդանշան: Դրանից բացի, Հետևում հատվող երթևեկության մասին ազդարարող համակարգը կարող է օգնել խուսափել վթարներից ավտոմեքենան հետընթաց ուղղությամբ կայանելու ժամանակ՝ նախազգուշացնելով վարորդին հատվող երթևեկության մասին: