Կայանել և մանևրել առանց ջանք գործադրելու:

Շրջապատող տարածքի տեսանելիություն և խոչընդոտների առկայության նախազգուշացում:

360° տեսախցիկով կայանման փաթեթը կարող է ապահովել ավելի մեծ տեսադաշտ վարորդի համար և կայանմանն օժանդակող համակարգի միջոցով օգնել նրան առավել հեշտությամբ կայանել ավտոմեքենան կամ դուրս գալ կայանատեղից, ինչպես նաև մանևրել: 360° տեսախցիկը ցուցադրում է անմիջապես ավտոմեքենային շրջապատող տարածքն ամբողջությամբ, այդ թվում՝ թռչնի թռիչքի բարձրությունից և պատուհանների գոտուց ներքև: Կայանման և մանևրելու ժամանակ համակարգն օգնում է նկատել խոչընդոտները: Միաժամանակ՝ կայանման օժանդակ համակարգը, մինչև 10 կմ/ժ արագության դեպքում, տեսողական և ձայնային ազդանշաններով նախազգուշացնում է ավտոմեքենայի առջևի և հետևի խոչընդոտների մասին և կայանելիս ու մանևրելիս օգնում է խուսափել ավտոմեքենան վնասելուց: Տեղից շարժվելու ժամանակ լրացուցիչ աջակցություն է տրամադրում տեղից շարժվելու օժանդակ համակարգը, որն ավտոմատ կրճատում է տեղից շարժվելու արագությունը, եթե ընթացքն սկսելուց առաջ ճանապարհին առարկաներ է հայտնաբերում: Այսպես կարելի է կանխել վթարների դեպքերը, եթե վարորդն ընտրվել է արագության սխալ աստիճան կամ շփոթել է արագության ու արգելակման ոտնակները: