Առավել անվտանգ տարածության պահպանմամբ:

Կարող է թուլացնել լարվածությունն ավտոմայրուղիների վրա և հաճախակի կանգառներով երթևեկության մեջ:

Տարածության պահպանման ակտիվ օժանդակ համակարգը կարող է պահպանել վարորդի կողմից նախապես ընտրված տարածությունը դիմացից ընթացող մեքենայից և հեշտացնել նրա գործն օրինակ ավտոմայրուղիներին վարելիս կամ հաճախակի կանգառներով երթևեկությունում: Համակարգն ինքնուրույն արագացնում է ընթացքը և արգելակում է առավելագույն կես արգելակիչ ուժով՝ անվտանգ հեռավորությունը պահպանելու համար: Եթե համակարգը հայտնաբերում է, որ անհրաժեշտ է կտրուկ արգելակում, վարորդին նախազգուշացնում է տեսողական ու ձայնային ազդանշաններով, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում կարողանա արգելակել ավտոմեքենան: Բախման վտանգ առաջանալու դեպքում միջամտում է նաև Ակտիվ արգելակման օժանդակ համակարգը՝ վթարներից հնարավորինս խուսափելու համար: