Օգնում է խուսափել ավտոմեքենաների հետ բախումից և հետիոտներին վրաերթի ենթարկելուց:

Օգնելու համար կիրառում է նախազգուշացումից մինչև վթարային արգելակում:

Վթարային իրավիճակում ակտիվ արգելակման համակարգը կարող է օգնել կանխել դիմացից ընթացող ավտոմեքենաների և փողոցն անցնող հետիոտների հետ բախումը կամ համապատասխանաբար մեղմել վթարի հետևանքները: Բախման վտանգ զգալու դեպքում համակարգը նախ արձակում է տեսողական ու ձայնային ազդանշան: Եթե վարորդն արգելակում է, նրան օգնում է նաև ակտիվ արգելակման օժանդակ համակարգը: Անհրաժեշտության դեպքում համակարգը գործադրում է լրացուցիչ արգելակիչ ուժ՝ բախումից հնարավորինս խուսափելու համար: Եթե վարորդը չի արձագանքում, համակարգն ավտոմատ կիրառում է ինքնավար վթարային արգելակում: Ցածր արագությունների դեպքում դա կարող է բավարար լինել վթարը կանխելու համար: