Հաճելի երթևեկել նստած դիրքով անհատական կարգավորման հնարավորությունների շնորհիվ:
Ուղևորասրահի 1-ին շարքի Կոմֆորտ տեսակի ամբողջական երկտեղ նստարանն ապահովում է անհատական հարմարավետություն 2 անձի համար՝ շնորհիվ առանձին կարգավորվող թիկնակների և Կոմֆորտ տեսակի գլխակալների: Երկու նստատեղերը համալրված են եռակետ ամրագոտիներիով և մանկական նստարանի ISOFIX ամրակցիչներով: Ամբողջական երկտեղ նստարանի աջ կողմով մինչև մյուս ուղևորի նստարանի հետևամասն ընկած հատվածում մնում է ազատ միջանցիկ տարածք՝ բեռներ տեղավորելու համար: Եթե բեռների համար հարկավոր է ավելի մեծ տարածք, ամբողջական նստարանը Easy Mounting համակարգի շնորհիվ կարելի է ձեռքով ապաբլոկավորել և հեշտությամբ ապամոնտաժել ու կրկին մոնտաժել: Նստարանի տակ տեղադրված անիվներն օգնում են այն հեշտությամբ հանել ու կրկին տեղադրել: