Որքան իջնում է ջերմաստիճանը, այնքան մեծանում է հաճելի ինքնազգացողությունը:
Առաստաղի օդորակման բարձր արդյունավետության համակարգը լրացնում է առաջամասի օդորակման համակարգին՝ ապահովելով բարձրագույն հարմարավետություն ուղևորասրահում 11 կՎտ հզորությամբ լրացուցիչ զովացման և օդափոխության շնորհիվ: Այն հարմարավետ է հատկապես բարձր ջերմաստիճաններ ունեցող տարածաշրջանների համար: Ուղևորները կարող են ինքնուրույն կարգավորել օդանցքերից փչող օդի հոսքի ուղղությունն իրենց նստարանների վերևում կամ անհատականորեն անջատել օդափոխությունը միայն իրենց համար: Ջերմաստիճանը և օդափոխության յոթ աստիճանները կարգավորվում են սարքավորումների վահանակին տեղադրված օդակառավարման վահանակից: Ջերմաստիճանների միջակայքը 16 °C-ից մինչև 26 °C է: Փոշու և մասնիկների երկու զտիչները միաժամանակ բարելավում են սրահի օդի որակը: