Հեռանկարային, տնտեսող, հուսալի:
Այնքան բազմակողմանի է, որ տեղափոխման Ձեր կարիքների համար կգտնեք հենց Ձեզ անհրաժեշտ մեքենան: Միաժամանակ այնքան գեղեցիկ տեսք ունի, որ աչքի է ընկնում դրականորեն: Նոր Սպրինտեր Միկրոավտոբուսն առաջարկվում է թափքի երկարության 3, տանիքի բարձրության 2 տարբերակներով և մինչև 3 շարքով նստարաններով, ինչն ստեղծում է տպավորիչ բազմակողմանիություն: Նրա բազմաթիվ տարբերակներն ու համալրումները թույլ են տալիս ունենալ ինչպես նվազագույն համալրումով տնտեսապես շահավետ ավտոմեքենաներ, այնպես էլ բարձրարժեք համալրումով միկրոավտոբուսներ՝ իրենց հարմարավետ նստարաններով և սրահի շքեղ կահավորանքով:
Ձեր ուղևորները կարող են անհատապես կարգավորել առաջին անգամ առաջարկվող հարմարավետ նստարանների թիկնակի թեքման աստիճանը և հարմարավետ գլխատակերի դիրքը, ինչն իսկապես հարմարավետություն ստեղծող առավելություն է: Վարորդները շահում են կառավարման և տվյալների ցուցադրման խելացի լուծումներից, ինչպես նաև պահատեղերի մոդուլային լուծումից, որը հնարավոր է կարգավորել անհատապես՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, այնպես ինչպես մուլտիմեդիա և օժանդակ համակարգերը:
Այդպիսով, նորարարական ներուժի և ավելի քան 20 տարվա փորձի շնորհիվ, Սպրինտերը կրկին նշաձող է սահմանում որպես հեռանկարային, տնտեսապես շահավետ և հուսալի փոխադրամիջոց, որն առաջ կտանի Ձեր ընկերությունը:
Առանձնահատկություններ:
Նոր Սպրինտեր Միկրոավտոբուսն արդեն իսկ արտաքին տեսքով ընդգծում է իր ինքնատիպությունը. նրա դիզայնն իրականացվել է Mercedes-Benz-ի «Sensual Purity» ժամանակակից դիզայն-կոնցեպտին համապատասխան: Սարքավորումների վահանակը նույնպես նորովի է նախագծվել և նույնչափ համոզիչ է իր բարձրակարգ դիզայնի ու հիանալի ֆունկցիոնալության շնորհիվ: Օրինակ՝ խելացի, մոդուլային պահատեղերն ու KEYLESS-START ֆունկցիան:
Առաստաղին տեղակայված բարձր հզորությամբ օդորակման համակարգը ուղևորների համար ապահովում է հաճելի ջերմաստիճան: Ամբողջովին երեսպատված ուղևորասրահում, ըստ ցանկության, նստարանների յուրաքանչյուր շարքի համար կարող է ավելացվել սմարթֆոնի պահատեղ USB-ի միջոցով լիցքավորման ֆունկցիայով:
Կախված կիրառության ձևից և մեքենավարման ոճից՝ Ձեր Սպրինտեր Միկրոավտոբուսը կարող եք պատվիրել հետնաքարշակ կամ լիաքարշակ1 համակարգով: Փոխանցումներն ապահովվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով2 կամ ավտոմատ 7G-TRONIC PLUS փոխանցումատուփով:
Աշխատանքը հնարավորինս արդյունավետ ու հաճելի դարձնելու համար Սպրինտերի համար առաջարկվում են տարբեր տեսակի ռադիոընդունիչներ, մուլտիմեդիա համակարգեր և կապակցման լուծումներ, որոնք տեղադրվում են ըստ ցանկության: Ցանկացած կարիքի համար ունենք առաջարկ. սկսած սմարթֆոնի բռնիչից, Bluetooth®-ով կապակցման և ձեռնազատ խոսելու ֆունկցիայով համալրված ռադիոընդունիչից մինչև բարձր լուծաչափով հպումային էկրանով մուլտիմեդիա համակարգով, արագ նավիգացիա քարտեզների եռաչափ ցուցադրությամբ և սմարթֆոնի ինտեգրում3: Օգտագործումն այնպես է, ինչպես կցանկանայիք՝ պարզ: Մուլտիմեդիա համակարգերն, օրինակ, կարելի է կառավարել բարձր լուծաչափով հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղակայված կառավարման հպումային կոճակի միջոցով: Կառավարման և տվյալների ցուցադրման բոլոր սարքերն աչքի առջև են և հեշտ ընթեռնելի:
Քանի որ թվային լուծումները կազմում են ժամանակակից աշխատանքային աշխարհի անբաժանելի մասը, մենք համալրել ենք Սպրինտերը կապակցման ներկառուցված մոդուլով, որը տեխնոլոգիական հիմք է հանդիսանում ավտոմեքենայում մշտապես ինտերնետ-կապ ունենալու համար: Այն թույլ է տալիս օգտագործել Mercedes PRO ծրագրի ներկայիս և ապագա ծառայությունները: Մոդուլի առավելությունները տարածվում են մինիմալ պարապուրդի ժամանակից մինչև նախապես նախատեսված տեխնիկական սպասարկումը և թվային ուղևորությունների գիրքը, որ ավելորդ է դարձնում թղթաբանությունը:
Սպրինտեր Միկրոավտոբուսով հնարավոր է դառնում գրեթե ամեն բան. թափքի երկարության 3, տանիքի բարձրության 2 տարբերակները և նստարանների 3 շարքերը կազմում են մոդելային տպավորիչ բազմազանության հիմքը: Այդպես կարող եք հավաքել յուրահատուկ ամրության ավտոմեքենաները, օրինակ՝ շինարարության մեջ օգտագործելու համար, ճիշտ այնպես, ինչպես լյուքս կահավորմամբ VIP-փոխադրումներ կատարող ավտոմեքենաներ, ամբողջությամբ այնպես, ինչպես անհրաժեշտ է Ձեզ՝ Ձեր առաջադրանքների համար: Ուղևորների լիարժեք հարմարավետության համար երկտեղ և եռատեղ ամբողջական նստարանները հնարավոր է փոխարինել առանձին Կոմֆորտ նստարաններով, որոնք ունեն կարգավորվող թիկնակ և Կոմֆորտ գլխակալներով: Այսպես Սպրինտեր միկրոավտուբուսում իրենց հարմարավետ կզգան մինչև 8 ուղևոր՝ գումարած վարորդը:
Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել կցորդ մինչև 3.500 կգ քաշով բեռներ, նյութեր կամ գործիքներ տեղափոխելու համար: Առաջարկվելով ավելի քան 600 հատուկ համալրումներով, որոնց թվում են օրինակ՝ ավտոպարկերի համար նախատեսված ու ընթացային մեխանիզմների հատուկ լուծումները, Սպրինտեր Միկրոավտոբուսը կարող է ճշգրիտ կերպով հարմարեցվել Ձեր անհատական կարիքներին:
Սպրինտերը նախատեսված է բացառապես անվտանգություն ապահովելու համար: Դրա համար ամուր հիմք է հանդիսանում նրա հիմնակմախքը, որի կայունությունը պայմանավորված է հատկապես իր կառուցվածքով և նյութերի համադրությամբ:
Դրան գումարվում են նաև բազմաթիվ օժանդակ համակարգերը: Քանի որ անգամ ամենափորձառու վարորդը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցում աջակցությունը ողջունելի է և կարող է օգտակար լինել: Առաջարկվում են սերիական օժանդակ համակարգեր, ինչպիսիք են կողային քամուց առաջացող անկայունության կայունարար օժանդակ համակարգը, արգելակման ակտիվ օժանդակ համակարգը և շարքուղու պահպանման համակարգը. վերջին երկուսը սերիական նախատեսված են 3.500կգ-ից ավել ընդհանուր թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաների համար: 3 տեսախցիկները՝ հետընթացքի տեսախցիկը, սրահի հայելու վրա պատկերի ցուցադրությամբ հետևի տեսանելիության տեսախցիկը և 360° տեսախցիկը, մեծացնում են վարորդի նստարանից բացվող առանց այդ էլ լավ տեսադաշտը: Մթության պայմաններում բարձր լուսատվությամբ LED լուսարձակները, որոնք առաջարկվում են որպես համալրում, հեռավոր ու պայծառ լույսով լուսավորում են ավտոմայրուղին:
Վթարների ժամանակ ստանդարտ անվտանգության բարձիկը կարող է օգնել պաշտպանել վարորդին բախման պահին: Ըստ ցանկության վարորդի և կողքի ուղևորի համար առաջարկվում են ևս 5 անվտանգության բարձիկներ:
Ընտրելով Սպրինտերը՝ Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որն ավելի քան 20 տարի տպավորիչ կերպով ապացուցում է իր արդյունավետությունը: Նոր Սպրինտեր Միկրոավտոբուսն այս հաջողության պատմությունը շարունակում է իր փորձված որակը և հուսալիությունը պահպանելու միջոցով: Ընդ որում, նրա արդյունավետությունից Դուք օգտվում եք ի սկզբանե. շնորհիվ բազմաթիվ կոնֆիգուրացիոն հնարավորությունների՝ Դուք պատվիրում եք հենց այն, ինչի կարիքն իսկապես ունեք:
Քանի որ մենք հաճույքով ենք բարելավում լավը, մենք կատարելագործել ենք մեր դիզելային շարժիչների վառելիքի ծախսը, իսկ ավտոմեքենայի ընդարձակ սրահը դարձրել ենք առավել օգտագործելի: Սպրինտեր Միկրոավտոբուսն այս կերպ համակցում է վառելիքի ծախսի խնայողությունը և խելացի ֆունկցիոնալ հնարավորությունները տեղափոխման բազմակողմանի արդյունավետ լուծման հետ:
Անիվների առաջնաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:
Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:
Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:
Համապատասխան նստատեղ յուրաքանչյուր ուղևորության համար:
Հնարավոր է գրեթե ամեն ինչ. և՛ բարձրակարգ, և՛ ամուր:
Ուղևորասրահի նստարանների դասավորություն՝ Կոմֆորտ տեսակի ամբողջական երկտեղ նստարան 1-ին շարքում
Սրահի աջակողմյան սահովի դռան ամբողջական երեսպատում
Հետևի երկփեղկ դռների ամբողջական երեսպատում, Ցանցավոր պահատեղ հետևի դռների վրա
Սրահի երեսպատում Luxus
Առաստաղի օդորակման բարձր արդյունավետության համակարգ
Բաժակակալներ ուղևորասրահում
Օժանդակում է երթևեկության տարբեր իրավիճակներում:
Երկար ճամփորդություններ ավտոմայրուղիներով, շարքուղիների փոփոխում բազմաշարք ճանապարհներին կամ մանևրում վայրէջքային ճանապարհներին. կան բազմաթիվ իրավիճակներ, որոնցում օժանդակող համակարգերն օգնում են վարորդին: Սպրինտերը կարող է համալրվել կարիքներին համապատասխան՝ կախված մեքենայի կիրառությունից: Բոլոր օժանդակող համակարգերն իրականացված են տեխնոլոգիաների նորագույն զարգացումներին համապատասխան: Օրինակ՝ հեռավորության պահպանմանն ակտիվ օժանդակող DISTRONIC համակարգը, որն ինքնուրույն պահպանում է նախապես ընտրված հեռավորությունը դիմացի ավտոմեքենայից և այդպիսով թեթևացնում ու հաճելի դարձնում հեռավոր ճամփորդությունները: Կամ 360°տեսախցիկով կայանման փաթեթը, կայանմանն օժանդակող համակարգն ու կրուիզ կոնտրոլը, որը համայնապատկերային տեսադաշտի շնորհիվ կարող է մեծապես օգնել ավտոմեքենան կայանելիս կամ մանևրելիս: