Մուլտիմեդիայի վարպետ:

Բազմակողմանի տաղանդներով օժտված մուլտիմեդիա համակարգ:

MBUX մուլտիմեդիա համակարգն իր 26 սմ (10,25 դյույմ) հպումային էկրանով տեղեկատվության, ժամանցի, նավիգացիայի ու հաղորդակցման հարցերում անկատար չի թողնում ավտոմեքենայի ուղևորների գրեթե ոչ մի ցանկություն: Օժտված է առանձնակի նորարարությամբ. կառավարվում է 26 սմ (10,25 դյույմ) անկյունագծով բարձր լուծաչափով հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղադրված հպումային ստեղնների միջոցով: Համակարգի կոշտ սկավառակի նավիգացիան իր բարձր որակի տեղագրական եռաչափ քարտեզներով տրամադրում է տեղեկատվություն երթևեկության մասին իրական ժամանակում1 (առկայությունը կախված է երկրներից) և հնարավոր է դարձնում դինամիկ ուղղորդումը դեպի նպատակակետ, ինչի օգնությամբ կարելի է շրջանցել խցանումները և կրճատել երթուղին անցնելու ժամանակը: Այլ առանձնահատկություններից են սմարթֆոնի ինտեգրումը2 Android Auto, Apple CarPlay կամ Mirrorlink համակարգերի միջոցով, ինչպես նաև Bluetooth® կապակցումը, որի ձեռնազատ խոսելու ֆունկցիան թույլ է տալիս խոսել հեռախոսով ընթացքի ժամանակ՝ հնարավորինս առանց շեղվելու:
1

Live Traffic Information համակարգը (Տեղեկատվություն երթևեկության մասին իրական ժամանակում, հասանելիությունը կախված է երկրներից) առաջարկվում է միայն Mercedes PRO-ի հետ:

2

Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: