Բեռնասրահի խելացի օգտագործում:
Ի տարբերություն տանիքի արտաքին բեռնակիր հարմարանքների՝ սրահի այս ներքին բեռնադարակն ավելի լավ է պաշտպանում բեռն աղտոտվելուց և գողությունից: Բացի այդ, բեռնասրահի հատակին ավելի շատ տեղ է մնում, քանի որ բեռները կարող են փոխադրվել նաև ավտոմեքենայի առաստաղի տակ: Առաստաղի ներքին բեռնադարակն1 ունի առավելագույնը 50 կգ բեռնատարողություն և երկու ծալովի կեռերի շնորհիվ ապահովում է մեծ ճկունություն՝ հատկապես երկար և մեծածավալ բեռների համար: Կեռերը կարելի է ճկուն կերպով տեղադրել ռելսավոր ուղղորդիչի ցանկացած հատվածում և բացել դեպի ներքև, իսկ բռնակները հեշտացնում են օգտագործումը: