Օպտիմալացված քաշով հատակի ծածկույթ բեռնասրահում:
Օպտիմալացված քաշով պոլիմերային ծածկույթով հատակն իր հարթ մակերեսի շնորհիվ բեռնասրահի օգտագործումը դարձնում է ավելի հարմար, իսկ խնամքը՝ հեշտ: Ի տարբերություն փայտե հատակների՝ այն մոտ 18,5 կգ-ով ավելի թեթև է1: Չճկվող եզրերով հարթ մակերեսը հեշտացնում է բարձումը և բեռնաթափումը: Կախված ավտոմեքենայի երկարությունից՝ երկայնակի կողեզրերին երկու կողմից առկա են 6-ից 12 ամրակապիչ օղակներ: Մեկ կտորից կազմված ջրակայուն, հեշտ խնամվող պոլիմերային ծածկույթով հատակը վնասվելուց պաշտպանում է իր տակ գտնվող մետաղական հատակը: Շնորհիվ մաշակայուն, հարթ մակերեսի՝ զգալիորեն հեշտանում է նաև բեռնասրահում մաքրության պահպանումը: Այսպիսի կահավորումը շատ հարմար է ծանրոցների առաքումների, պտուղ-բանջարեղենի առևտրականների կամ բույսեր և ծաղիկներ տեղափոխելու համար: