Լվացվող և հիգիենիկ:
Բեռնասրահի պատերն ամբողջությամբ, մինչև առաստաղը, երեսպատվում են 4,4 մմ հաստությամբ կայուն և լվացվող պաշտպանիչ մոխրագույն պոլիմերային սալիկներով: Ներքին երեսպատումն իրականացվում է կողային պատերի համար առաստաղի բարձրությամբ, ինչպես նաև՝ հետևի երկփեղկ դռների ու կողային սահովի դռների համար: Այն բեռնելու և բեռնաթափման ժամանակ պաշտպանում է մետաղական թիթեղը վնասվելուց և բեռնասրահին հաղորդում է մաքուր ու ամբողջական տեսք: Պոլիմերային սալիկներով երեսպատումը խորհուրդ է տրվում հատկապես այն մեքենաների համար, որոնք իրականացնելու են սննդի փոխադրումներ կամ որոնց բեռնասրում խոնավությունը հաճախ է բարձր լինելու: Մոխրագույն պոլիմերային սալիկներն անվնաս են սննդային ապրանքների համար, լվացվող են, խոնավության հանդեպ զգայուն չեն, դիմացկուն են և ենթակա են վերամշակման: