Լավ լուսավորված բեռնասրահ:
Առաստաղին տեղադրված լուսադիոդային (LED) երկու լուսաշղթաներն ապահովում են հնարավորինս անստվեր լուսավորություն բեռնասրահում և օգնում են ավելի լավ կողմնորոշվել բեռները բարձելու և բեռնաթափելու ժամանակ: Լուսադիոդային (LED) տեխնոլոգիան աչքի է ընկնում հատկապես հոսանքի ցածր ծախսով և աշխատանքային երկար տևողությամբ: Լույսը կարելի է միացնել կամ անջատել առաստաղի կառավարման վահանակի ներքին անջատիչով կամ կարգավորել այնպես, որ ավտոմատ միանա և անջատվի շարժական դռները բացելու ժամանակ: