Համոզիչ բոլոր առումներով։ Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն:

 

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Այն այնքան բազմակողմանի է, որ Դուք բեռնափոխադրման Ձեր աշխատանքի համար կգտնեք հենց Ձեզ անհրաժեշտ մեքենան, և այն այնքան գեղեցիկ տեսք ունի, որ դրականորեն աչքի է ընկնում: Նոր Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնն իր թափքի երկարության 4, տանիքի բարձրության 3 տարբերակներով և բեռնասրահի մինչև 17 մ3 ծավալով տպավորիչ բազմազանություն է առաջարկում: Նրա մոդելային տարբերակների ու բազմաթիվ համալրումների շնորհիվ հնարավոր է ձեռք բերել ինչպես նվազագույն համալրումով և տնտեսապես շահավետ ավտոմեքենա, այնպես էլ համալրումներով հարուստ ավտոմեքենաներ:

Որպես նորույթ առաջնաքարշակ հենահարթակով համալրված մեքենաների համար առաջարկվում է օրինակ մատչելի մեկնարկային գին, լրացուցիչ բեռնատարողություն և ավելի ցածր բեռնեզր՝ ի տարբերություն հետնաքարշակ հենահարթակով ավտոմեքենաների:

Վարորդներն օգտվում են կառավարման և տվյալների ցուցադրման խելացի կոնցեպտներից, ինչպես նաև պահատեղերի մոդուլային լուծումից, որը հնարավոր է կարգավորել անհատապես՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, այնպես, ինչպես մուլտիմեդիա և օժանդակող համակարգերը: Արժեքավորը մենք իհարկե պահպանել ենք: Օրինակ՝ առանց մեծ փոփոխությունների կարող են շարունակել օգտագործվել բազմաթիվ պահպանված լուծումները թափքի կառուցվածքի և ընդլայնման վերաբերյալ:

Այդպիսով, նորարարական ներուժի և ավելի քան 20 տարվա փորձի շնորհիվ, Սպրինտերը կրկին նշաձող է սահմանում որպես հեռանկարային, տնտեսապես շահավետ և հուսալի փոխադրամիջոց, որն առաջ կտանի Ձեր ընկերություն:

Առանձնահատկություններ

  1. Արտադրանքի կենցեպտ
  2. Կապակցում
  3. Ոլորտային լուծումներ
  4. Անվտանգություն
  5. Արդյունավետություն
Գեղեցիկ է աչքի համար, առավել գեղեցիկ է աշխատանքի համար:

Նոր Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնն արդեն իսկ արտաքին տեսքով ընդգծում է իր առանձնահատկությունը. նրա դիզայնն իրականացվել է Mercedes-Benz-ի «Sensual Purity» ժամանակակից դիզայն-կոնցեպտին համապատասխան: Սարքավորումների վահանակը նույնպես նորովի է ձևավորվել և նույնչափ համոզիչ է իր բարձրակարգ դիզայնի ու հիանալի ֆունկցիոնալության շնորհիվ: Օրինակ՝ խելացի, մոդուլային պահատեղերն ու KEYLESS-START (շարժիչի առանց բանալու գործարկման) ֆունկցիան:

Բեռնասրահը կարող եք համալրել Ձեր պահանջներին համապատասխան որպես համալրում առաջարկվող գործնական հարմարություններով, օրինակ առաստաղի ներքին բեռնադարակով1, օպտիմալացված քաշով հատակի պոլիմերային ծածկույթով և ներքին անվակամարների տուփավոր երեսպատումով, որի վրա նույնպես կարելի է բեռներ բարձել: Կողային շարժական դռան ոտնատեղի մոտ տեղադրվող պալետների որպես համալրում առաջարկվող նեցուկները կայունացնում են բեռի դիրքը, ինչը հարմար է, օրինակ՝ ոլորաններով անցնելիս, և ապահովում են արդյունավետ ֆիքսումը:

Լրացուցիչ առավելությունների թվին են պատկանում անիվների շարժաբերման տարբերակների մեծ ընտրությունը. կախված կիրառության ձևից և մեքենավարման ոճից՝ Ձեր Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնը կարող եք պատվիրել առաջնաքարշակ, հետնաքարշակ կամ լիաքարշակ2 համակարգերով: Փոխանցումներն ապահովվում են վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփով3 կամ ավտոմատ 7G-TRONIC PLUS և «Առանձնահատուկ ավտոմատ փոխանցումատուփեր» բաժնում նկարագրված 9G-TRONIC փոխանցումատուփով4.

Ձեր Mobilität 4.0-ն։

Աշխատանքը հնարավորինս արդյունավետ ու հաճելի դարձնելու համար Սպրինտերը ցանկության դեպքում կարող է համալրվել տարբեր տեսակի ռադիոընդունիչներով, մուլտիմեդիա համակարգերով և կապակցման լուծումներով։ Ցանկացած կարիքի համար ունենք առաջարկ. սկսած սմարթֆոնի բռնիչից, Bluetooth®-ով կապակցման և ձեռնազատ խոսելու ֆունկցիայով համալրված ռադիոընդունիչից մինչև բարձր լուծաչափով հպումային էկրանով մուլտիմեդիա համակարգ, արագ կոշտ կրիչով նավիգացիոն համակարգ՝ քարտեզների եռաչափ ցուցադրությամբ և սմարթֆոնի ինտեգրումով5: Կիրառումը Ձեր նախընտրածն է՝ դյուրին: Մուլտիմեդիա համակարգերն, օրինակ, կարելի է կառավարել բարձր լուծաչափով հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղակայված կառավարման հպումային կոճակի միջոցով: Կառավարման և տվյալների ցուցադրման բոլոր բաղադրիչները լավ հասանելի են և հեշտ ընթեռնելի:
Քանի որ թվային լուծումները ժամանակակից աշխատանքային աշխարհի մասն են կազմում, մենք համալրել ենք Սպրինտերը կապակցման ներկառուցված մոդուլով, որը հանդիսանում է տեխնոլոգիական հիմք ավտոմեքենայում անընդհատ ինտերնետ-կապ ունենալու համար: Այն թույլ է տալիս օգտագործել Mercedes PRO ծրագրի ներկայիս և ապագա ծառայությունները: Մոդուլի առավելությունները տարածվում են մինիմալ պարապուրդի ժամանակից մինչև նախապես նախատեսված տեխնիկական սպասարկումը և թվային ուղևորությունների գիրքը, որը ավելորդ է դարձնում թղթավարությունը:

Սպրինտերն այնտեղ է, որտեղ կա բեռնափոխադրման խնդիր:

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնով հնարավոր է դառնում գրեթե ամեն բան. թափքի երկարության 4 տարբերակները, տանիքի 3 բարձրությունները և շարժիչի 4 հզորությունները կազմում են մոդելային տպավորիչ բազմազանության հիմքը: Դրանցով կարող եք կոնֆիգուրացնել մինչև 5.500 կգ ընդհանուր թույլատրելի զանգվածով ավտոմեքենաներ: Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնն իր թափքի երկարության 4 տարբերակներից ամենաերկարի և 3 տանիքներից ամենաբարձրի դեպքում տրամադրում է մինչև 17 մ3 ծավալով բեռնասրահ: Անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել մինչև 3.500 կգ քաշով կցորդ:

Առաջարկվելով ավելի քան 600 հատուկ համալրումներով, որոնց թվում են օրինակ ավտոպարկերի համար նախատեսված ու ընթացային մեխանիզմների հատուկ լուծումները, Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնը կարող է ճշգրիտ կերպով հարմարեցվել Ձեր անհատական կարիքներին: Պալետների նեցուկի, անվակամարների երեսպատման և առաստաղային ներքին բեռնադարակի օգնությամբ հեշտությամբ լուծվում են մի շարք բեռնափոխադրական առաջադրանքներ: Հատուկ ոլորտային պահանջների համար Mercedes-Benz VanSolution-ից կստանաք գործարանային ամբողջական լուծումներ, իսկ «Mercedes-Benz VanPartner» գործընկերային ծրագրի շրջանակում կառաջարկվեն թափքերի ընդլայնման և ձևափոխման լուծումներ երկհաշիվ գործարքի միջոցով՝ պահպանելով լավագույն որակը:

Ապահովում է Ձեր հաջողության ուղին:

Սպրինտերը ամբողջությամբ նախատեսված է անվտանգությունն ապահովելու համար: Դրա համար ամուր հիմք է հանդիսանում նրա հիմնակմախքը, որի կայունությունը պայմանավորված է հատկապես իր կառուցվածքի և նյութերի համադրման շնորհիվ:
Դրան գումարվում են նաև բազմաթիվ օժանդակ համակարգերը. Քանի որ անգամ ամենափորձառու վարորդը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցում աջակցությունը ողջունելի է և կարող է օգտակար լինել: Առաջարկվում են ստանդարտ կողային քամուց առաջացող անկայունության կայունարար համակարգ, արգելակման ակտիվ օժանդակող համակարգ և շարքուղու պահպանման համակարգ. վերջին երկուսը նախատեսված են 3.500կգ-ից ավել ընդհանուր թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաների համար որպես սերիական համալրում: Տեսախցիկների 3 լուծումներ, սրահի հայելու վրա պատկերի ցուցադրման հնարավորությամբ հետընթացքի տեսախցիկից մինչև 360° ցուցադրող տեսախցիկը, մեծացնում են վարորդի նստարանից բացվող առանց այդ էլ լավ տեսադաշտը: Մթության պայմաններում բարձր լուսատվությամբ LED լուսարձակները, որոնք առաջարկվում են որպես համալրում, հեռավոր ու պայծառ լույսով լուսավորում են ավտոմայրուղին:
Վթարների ժամանակ ստանդարտ անվտանգության բարձիկը կարող է օգնել պաշտպանել վարորդին բախման պահին: Ըստ ցանկության վարորդի և կողքի ուղևորի համար առաջարկվում են ևս 5 անվտանգության բարձիկներ:

Տնտեսող է, երբ դա անհրաժեշտ է:

Ընտրելով Սպրինտերը՝ Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որն ավելի քան 20 տարի տպավորիչ կերպով ապացուցում է իր արդյունավետությունը: Նոր Սպրինտեր բեռնատար ֆուրգոնը շարունակում է այս հաջողության պատմությունը իր ապացուցված որակով և հուսալիությամբ։ Ընդ որում, Դուք օգտվում եք նրա արդյունավետությունից ի սկզբանե՝ գրավիչ մեկնարկային գնի և բազմաթիվ կոնֆիգուրացիոն հնարավորությունների շնորհիվ Դուք պատվիրում եք հենց այն, ինչի կարիքն իսկապես ունեք:

Քանի որ մենք հաճույքով ենք էլ ավելի բարելավում լավը, մենք կատարելագործել ենք մեր դիզելային շարժիչների վառելիքի ծախսը: Ձեր ընկերության շահավետության համար առաջարկվող այլ առավելություններից է ուղիղ 50 կգ-ով ավելացված օգտակար բեռնատարողությունը6: 50լ տարողությամբ վառելիքի բաքով7 և հատակի պոլիմերային ծածկույթով8, որոնք կարելի է պատվիրել ըստ ցանկության, Դուք կարող եք էլ ավելի փոքրացնել ավտոմեքենայի քաշը: Բացի այդ, Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնը համոզիչ է իր ավելի ընդարձակ ու կատարելագործված սրահով6 և 80մմ-ով իջեցված բեռնեզրով6: Այդպես ավելի է հեշտանում Սպրինտերի բեռնումը և մուտք գործելը:

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոնն այս կերպ համակցում է վառելիքի ծախսի խնայողությունը և խելացի ֆունկցիոնալ հնարավորությունները տեղափոխման բազմակողմանի արդյունավետ լուծման հետ:

1

Բեռնասրահի ներսում առաստաղի տակ տեղադրվող բեռնադարակը հավանականորեն կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

2

Անիվների առաջնաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

3

Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

4

Միայն առաջնային քարշակման հետ:

5

Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

6

Անիվների առաջնաքարշակ համակարգի հետ միասին, ի տարբերություն հետևի քարշակման:

7

50 լիտր տարողությամբ հիմնական բաքն առաջնաքարշակ համակարգի հետ միասին առաջարկվում է որպես տարբերակ Sprinter Բեռնատար ավտոմեքենայի համար:

8

Հատակի պոլիմերային ծածկույթը առաջարկվում է որպես լիացուցիչ համալրում Sprinter Dropsider-ի համար:

Հարմարվում է գրեթե յուրաքանչյուր պահանջին:

Ավտոմեքենայի երկարություն
Կոմպակտ
Ստանդարտ
Երկար
Շատ երկար
Տանիք տեսակ
Նորմալ տանիք
Բարձր տանիք
Շատ բարձր տանիք
Բեռնասրահի առավելագույն երկարություն
Բեռնասրահի առավելագույն բարձրություն
Բեռնահարթակի առավելագույն մակերես
Բեռնասրահի առավելագույն ծավալ
2.607 մմ
1.789 մմ
4,357 մ2
7,8 մ3
2.607 մմ
2.079 մմ
4,357 մ2
8,8 մ3
3.272 մ
1.789 մմ
5,539 մ2
9,5 մ3
3.272 մմ
2.079 մմ
5,539 մ2
11 մ3
4.307 մմ
2.009 մմ
6,9 մ2
14 մ3
4.307 մմ
2.243 մմ
6,9 մ2
15,5 մ3
4.707 մմ
2.009 մմ
7,606 մ2
15,5 մ3
4.707 մմ
2.243 մմ
7,606 մ2
17 մ3

Թեթևացնում է ծանր աշխատանքը:

Վարորդական խցիկն իր հիանալի տեսադաշտով նախագծվել է այնպես, որ վարորդի առօրյան դառնա առավելագույնս հաճելի: Դրա համար առաջարկվում է վարորդի նստարանի 5 տարբեր տեսակների ընտրություն, որոնցով հնարավոր է բավարարել հարմարավետության տարբեր կարիքները: Այդ թվում առաջարկվում են նստարաններ, որոնք բավարարում են «Առողջ մեջքի ակցիա» գրանցված ասոցացիայի պահանջներին: Կառավարման և տվյալների ցուցադրման ժամանակակից կոնցեպտը, ի թիվս այլ առավելությունների, աչքի են ընկնում նաև նրանով, որ հնարավոր է ինտեգրել սմարթֆոնները և հպումային էկրանների ու բազմաֆունկցիոնալ ղեկանիվի միջոցով կառավարել որպես համալրում առաջարկվող մուլտիմեդիա համակարգերը: Վարորդական խցիկի կարգուկանոնի համար հոգ են տանում մոդուլային կառուցվածքով և հեշտ հասանելի պահատեղերը, որոնք ըստ ցանկության կարող են առաջարկվել նաև կափարիչով, ինչպես նաև խելացի բազմաֆունկցիոնալ տուփը, որի վրա հենց մեքենայում կարելի է հարմարավետ կերպով գրառումներ կատարել:

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, Վարորդի նստարան Կոմֆորտ

Վարորդի նստարան Կոմֆորտ

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, MBUX մուլտիմեդիա համակարգ, 26 սմ հպումային էկրանով

MBUX մուլտիմեդիա համակարգ, 26 սմ հպումային էկրանով

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, Պահատեղ սմարթֆոնների համար անլար լիցքավորմամբ

Պահատեղ սմարթֆոնների համար ներառյալ անլար լիցքավորումը

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, Կափարիչներ աջ և ձախ կողմի պահատեղերի համար

Կափարիչներ աջ և ձախ կողմի պահատեղերի համար

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, KEYLESS-START

KEYLESS-START

Սպրինտեր Բեռնատար ֆուրգոն, Օդորակման ավտոմատ համակարգ THERMOTRONIC

Օդորակման ավտոմատ համակարգ THERMOTRONIC

Հատուկ նախագծված թափքի լուծումներ:

Որպեսզի Ձեր բեռնատարը համապատասխանի Ձեր մասնագիտական պահանջներին:

Եթե Ձեր կարիքները փոքր-ինչ առանձնահատուկ են, հնարավոր է, որ Mercedes-Benz-ն ունենա ճիշտ լուծումը Ձեզ համար: Մենք կօգնենք Ձեզ և կառաջարկենք ամուր թափքերի օպտիմալ կիրառելի լուծումներ առաջին ձեռքից կամ մեր հավաստագրված գործընկերների կողմից: Դրանով Դուք առավելագույնս պատրաստված կլինեք շինարարական կամ Ձեր առաքման և արհեստագործական գործունեության համար։