Հաստատուն հաճելի զովություն կամ ջերմություն ներսում:

Մշտապես հաճելի զովություն և հարմարավետ ջերմաստիճաններ ճանապարհին:

THERMOTRONIC օդորակման համակարգն ավտոմատ կերպով ապահովում է հարմարավետ ջերմաստիճան վարորդական խցիկում, ինչպես արևի ճառագայթների ուղիղ ներթափանցման, այնպես էլ շատ բարձր կամ շատ ցածր դրսի ջերմաստիճանների դեպքում: Ջերմաստիճանը, օդափոխության ինտենսիվությունը և օդի բաշխումը կարգավորվում են սենսորների միջոցով՝ ըստ նախնական կարգավորումների և մշտապես համապատասխանեցվում են իրական պայմաններին: Օդի չորացման ներկառուցված համակարգը հուսալիորեն կանխում է ապակիների քրտնումը: Բոլոր հիմնական ֆունկցիաները հնարավոր է նախապես կարգավորել սարքավորումների վահանակի միջնամասում տեղակայված կառավարման վահանակից: Կարգավորումների ընտրությունը ցուցադրվում է էկրանին, իսկ համապատասխան համալրման դեպքում՝ հպումային էկրանին: Կոշտ մասնիկների ու փոշու ներկառուցված զտիչն ստեղծում է պաշտնեշ ծաղկափոշու և սովորական փոշու ներթափանցման դեմ: