Վարման թույլատվության հարմարավետ համակարգ:

Շարժիչի գործարկում և անջատում կոճակի սեղմումով:

Շարժիչը գործարկվում է պարզապես կոճակի սեղմումով. Վարման թույլատվության KEYLESS-START համակարգը թույլ է տալիս գործարկել շարժիչը՝ սեղմելով միայն Start-Stopp կոճակը և կցորդման կամ արգելակման ոտնակները: Դրա համար բավարար է ընդամենը կրել էլեկտրոնային բանալին, որում պահվում են վարման թույլատվության վերաբերյալ տվյալները: Այս ֆունկցիան թեթևացնում է վարորդի հոգսը, հատկապես հաճախակի նստել-իջնելու դեպքում, քանի որ նա ստիպված չի լինի ամեն անգամ ձեռքը վերցնել բանալին և մտցնել վառոցքի կոնտակտային բնիկի մեջ: