Պարզապես դնել ու լիցքավորել:

Լիցքավորում առանց լարի կամ ամրակման:

Հեշտ լիցքավորում առանց խրոցակի ու լարի. լիցքավորման անլար համակարգի շնորհիվ շարժական սարքերը կարելի է տեղադրել սարքավորումների վահանակի մեջտեղի պահատեղում և շատ հեշտ լիցքավորել: Անհրաժեշտ է, որպեսզի սարքերն ունենան Qi-Standard 1.2-ը կամ այն տեղակայելու հնարավորություն: Լիցքավորման հարթակը ներկառուցված է սարքավորումների վահանակի վերին մեջտեղի պահատեղում, որում տեղավորվում են մինչև 17 սմ (6,7 դյույմ) անկյունագծով էկրան ունեցող բջջային հեռախոսներ: Հեռախոսը պահատեղում տեղադրելուց հետո մուլտիմեդիա համակարգի և բջջային հեռախոսի միջև հաստատվում է արագ կապակցում Near Field Communication (NFC) ֆունկցիոնալության շնորհիվ: Դրանից հետո հեռախոսազանգերն ավտոմատ միանում են Bluetooth®-ով ձեռնազատ խոսելու ֆունկցիայով: