Մուլտիմեդիայի վարպետ:

Բազմակողմանի տաղանդներով օժտված մուլտիմեդիա համակարգ:

MBUX մուլտիմեդիա համակարգն իր 26 սմ (10,25 դյույմ) հպումային էկրանով տեղեկատվության, ժամանցի, նավիգացիայի ու հաղորդակցման հարցերում անկատար չի թողնում ավտոմեքենայի ուղևորների գրեթե ոչ մի ցանկություն: Օժտված է առանձնակի նորարարությամբ. կառավարվում է 26 սմ (10,25 դյույմ) անկյունագծով բարձր լուծաչափով հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղադրված հպումային ստեղների միջոցով: Կոշտ սկավառակից արագ կանչվող տեղագրական եռաչափ քարտեզներով նավիգացիան հաշվի է առնում երթևեկության մասին տեղեկատվությունը իրական ժամանակում1 (հասանելիությունը կախված է երկրից) և տրամադրում է նպատակակետի դինամիկ ուղղորդում, որի օգնությամբ հնարավոր է շրջանցել խցանումները և կրճատել երթուղին անցնելու ժամանակը: Այլ առանձնահատկություններից են սմարթֆոնի ինտեգրումը2 Android Auto, Apple CarPlay կամ Mirrorlink համակարգերի միջոցով, ինչպես նաև Bluetooth® կապակցումը, որի ձեռնազատ խոսելու ֆունկցիան թույլ է տալիս խոսել հեռախոսով ընթացքի ժամանակ՝ հնարավորինս առանց շեղվելու:
1

Live Traffic Information համակարգը (Տեղեկատվություն երթևեկության մասին իրական ժամանակում, հասանելիությունը կախված է երկրներից) առաջարկվում է միայն Mercedes PRO-ի հետ:

2

Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած: