Շարժիչ OM651

Շարժիչի կափարիչի տակ. Sprinter Կողավոր հարթակով բեռնատարի տեխնիկական տվյալները, չափերն ու քաշը:

Չափեր և քաշեր:

Թափքի երկարություն
Վարորդական խցիկի տեսակ
Թույլատրելի ընդհանուր զանգված
Շարժահաղորդ համակարգ
Ներբեռնելու նյութեր այս թեմայով
Շահագործման ձեռնարկ

Հզոր և արդյունավետ ուժ առաջ շարժվելու համար:

Շարժիչների 4 տարբերակներ:

Ով ցանկանում է հաջողակ լինել, պետք է ունենա հզոր շարժահաղորդ համակարգ. Սպրինտեր Sprinter մոդելի 4-գլան դիզելային շարժիչն իր հզորության 3 տարբերակներով և V6 դիզելային շարժիչը հիանալի կերպով համադրում են հզորությունն ու արդյունավետությունը: Փորձված որակով շարժիչները կարելի է շարունակաբար կատարելագործել վառելիքի ծախսի օպտիմալացման համար՝ օրինակ ներքին շփումը կրճատելու միջոցով: Շարժիչների բոլոր տարբերակներն առաջարկվում են ինչպես մեխանիկական,1 այնպես էլ ավտոմատ փոխանցումատուփով:

Արտանետումների Euro-6 կամ համապատասխանաբար Euro-VI խստապահանջ չափանիշների պահպանումն ապահովվում է SCR (Սելեկտիվ կատալիտիկ չեզոքացման) տեխնոլոգիայի շնորհիվ: Այս գործընթացը կրճատում է ազոտի օքսիդի արտանետումները, որոնք գոյանում են դիզելային շարժիչների աշխատանքից, ընդ որում արտանետվող գազը դուրս է մղվում կատալիզատորի միջոցով, իսկ ազոտի օքսիդները2 ջրային հիմքով AdBlue® հավելանյութի շնորհիվ վերածվում են ջրի և ազոտի:

1

Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

2

Ազոտի օքսիդներ (NOx) են համարվում ազտոի միօքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2):

Sprinter-ի շարժիչները մեկ հայացքով.

  • Շարային 4-գլան դիզելային շարժիչ հզորության 3 տարբերակներով
  • V6 դիզելային շարժիչ

Շարժիչներ և վառելիքի ծախս:

Ավտոմեքենայի տեսակ
Շարժահաղորդ համակարգ
Արտանետումների նորմա