Ավելի մեծ ճկունություն բեռների փոխադրման ժամանակ:
Բեռնահարթակի վերջում ամրացված սանդուղք կրող հարմարանքը թույլ է տալիս տեղափոխել երկար առարկաներ, օրինակ՝ սանդուղքներ, խողովակներ ու թիթեղներ, անգամ եթե դրանց երկարությունը գերազանցում է բեռնահարթակի երկարությանը: Այն ունի երկու աստիճանով կարգավորվող բարձրություն և ամրացվում է բեռնահարթակի վերջում: Եթե վարորդական խցիկի հետևում ամրացվում է սանդուղքի լրացուցիչ կրող հարմարանք, ապա երկար բեռը կարող է ամրակապվել այդ երկու կրող հարմարանքներին, իսկ բեռնահարթակը կմնա ազատ այլ բեռների համար: