Ամուր և ուժեղ։ Այսպիսին է Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարը:

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Այնքան բազմակողմանի է, որ բեռնափոխադրման Ձեր կարիքների համար կգտնեք հենց Ձեզ անհրաժեշտ մեքենան: Միաժամանակ այնքան գեղեցիկ տեսք ունի, որ դրականորեն աչքի է ընկնում: Նոր Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարի երեք երկարության թափքերը, ինչպես ստանդարտ վարորդական խցիկն, այնպես էլ երկշարք նստրաններով խցիկը և մինչև 9,2 մ2 ծավալով բեռնման մակերեսն ստեղծում են տպավորիչ բազմակողմանիություն: Նրա մոդելային տարբերակներն ու բազմաթիվ համալրումները թույլ են տալիս ունենալ ինչպես նվազագույն համալրումով և տնտեսապես շահավետ ավտոմեքենա, այնպես էլ լիարժեք համալրումով ավտոմեքենաներ:

Որպես նորույթ առաջնաքարշակ համակարգով համալրված մեքենաների համար առաջարկվում է, օրինակ՝ մատչելի մեկնարկային գին և լրացուցիչ բեռնատարողություն՝ ի տարբերություն հետնաքարշակ ավտոմեքենաների: Վարորդները շահում են կառավարման և տվյալների ցուցադրման խելացի լուծումներից, ինչպես նաև պահատեղերի մոդուլային լուծումից, որը հնարավոր է կարգավորել անհատապես՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, այնպես ինչպես մուլտիմեդիա և օժանդակող համակարգերը: Արժեքավորը մենք իհարկե պահպանել ենք: Օրինակ՝ առանց մեծ փոփոխությունների կարող են շարունակել օգտագործվել բազմաթիվ պահպանված լուծումները թափքի կառուցվածքի և ընդլայնման վերաբերյալ:

Այդպիսով, նորարարական ներուժի և ավելի քան 20 տարվա փորձի շնորհիվ, Սպրինտերը կրկին նշաձող է սահմանում որպես հեռանկարային, տնտեսապես շահավետ և հուսալի փոխադրամիջոց, որն առաջ կտանի Ձեր ընկերությունը:

Առանձնահատկություններ:

  1. Կոնցեպտ
  2. Կապակցում
  3. Ոլորտային լուծումներ
  4. Անվտանգություն
  5. Արդյունավետություն
Գեղեցիկ է աչքի համար, առավել գեղեցիկ է աշխատանքի համար:

Նոր Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարի վարորդական խցիկը Mercedes-Benz-ի տիպիկ հովացման համակարգի վանդակաճաղով և ժամանակակից լուսարձակներով արդեն իսկ աչքի է ընկնում արտաքինից: Սարքավորումների վահանակը նույնպես նորովի է նախագծվել և նույնչափ համոզիչ է իր բարձրակարգ դիզայնի ու հիանալի ֆունկցիոնալության շնորհիվ: Օրինակ՝ խելացի, մոդուլային պահատեղերն ու KEYLESS-START ֆունկցիան:

Մինչև 9,2 մ2 մակերեսով բեռնահարթակը շրջապատված է ալյումինե կողապատերով: Դրա շնորհիվ առաջանում է պալետների չափսերին հարմարեցված, ամուր բեռնահարթակ, որի վրա կարելի է իրար կողքի տեղադրել երկու 1.200 x 1.000 մմ չափսի արտադրական պալետներ: Ըստ ցանկության բեռնահարթակի աջ և ձախ կողմերի ստորին հատվածներում տեղադրված արկղիկները փակվող և ջրակայուն պահատեղեր են օրինակ՝ գործիքների կամ նյութերի համար: Դրանցից յուրաքանչյուրն ունի 30լ տարողություն:

Լրացուցիչ առավելություններից են անիվների շարժահաղորդ համակարգերի մեծ ընտրությունը. ըստ ավտոմեքենայի կիրառության և նախընտրած ընթացային ոճի՝ կարող եք պատվիրել Ձեր Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարն առաջնաքարշակ, հետնաքարշակ կամ լիաքարշակ1 տարբերակներով: Փոխանցումներն ապահովվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով2 կամ ավտոմատ 7G-TRONIC PLUS և «Առանձնահատուկ ավտոմատ փոխանցումատուփեր» բաժնում նկարագրված 9G-TRONIC փոխանցումատուփով3:

Ձեր Mobilität 4.0-ն

Աշխատանքը հնարավորինս արդյունավետ ու հաճելի դարձնելու համար Սպրինտերի համար առաջարկվում են տարբեր տեսակի ռադիոընդունիչներ, մուլտիմեդիա համակարգեր և կապակցման լուծումներ, որոնք տեղադրվում են ըստ ցանկության: Ցանկացած կարիքի համար ունենք առաջարկ. սկսած սմարթֆոնի բռնիչից, Bluetooth®-ով կապակցման և ձեռնազատ խոսելու ֆունկցիայով ռադիոընդունիչից մինչև բարձր լուծաչափով հպումային էկրանով մուլտիմեդիա համակարգ, արագ նավիգացիա քարտեզների եռաչափ ցուցադրությամբ և սմարթֆոնի ինտեգրում4: Օգտագործումն այնպես է, ինչպես կցանկանայիք՝ պարզ: Մուլտիմեդիա համակարգերն, օրինակ, կարելի է կառավարել բարձր լուծայնությամբ հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղակայված կառավարման հպումային կոճակի միջոցով: Կառավարման և տվյալների ցուցադրման բոլոր սարքերն աչքի առջև են և հեշտ ընթեռնելի:
Քանի որ թվային լուծումները կազմում են ժամանակակից աշխատանքային աշխարհի անբաժանելի մասը, մենք համալրել ենք Սպրինտերը կապակցման ներկառուցված մոդուլով, որը հանդիսանում է տեխնոլոգիական հիմք ավտոմեքենայում անընդհատ ինտերնետ-կապ ունենալու համար: Այն թույլ է տալիս օգտագործել Mercedes PRO ծրագրի ներկայիս և ապագա ծառայությունները: Մոդուլի առավելությունների թվին են պատկանում նախապես կառավարվող սպասարկման միջոցով նվազագույնի հասցված կապի ընդհատումները, ուղերթերի թվային մատյանը, ինչի շնորհիվ այլևս թղթաբանության կարիք չկա:

Սպրինտերն այնտեղ է, որտեղ կա բեռնափոխադրման առաջադրանք:

Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարն իր մինչև 9,2 մ2 մակերսով բեռնահարթակով հնարավոր է դարձնում գրեթե ամեն ինչ. ստանդարտ կամ երկշարք վարորդական խցիկները, ինչպես նաև երեք երկարության թափքերը, հանդիսանում են բազային հիմք տպավորիչ մոդելային բազմազանության համար: Ավտոմեքենան լրացուցիչ առանձանահատկություններ է ձեռք բերում շարժիչների 4 տարբերակներով, բազմաթիվ համալրումներով, շասսիի տարբեր տեսակներով և թափքեր արտադրողների կողմից առաջարկվող ոլորտային առանձահատուկ լուծումներով: Դրանցով կարող եք կոնֆիգուրացնել մինչև 5.500 կգ ընդհանուր թույլատրելի զանգվածով ավտոմեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել մինչև 3.500 կգ քաշով կցորդ: Ըստ ցանկության բեռնահարթակի աջ և ձախ կողմերի ստորին հատվածներում տեղադրված արկղիկները փակվող և ջրակայուն պահատեղեր են օրինակ՝ գործիքների կամ նյութերի համար:

Ապահովում է Ձեր հաջողության ուղին:

Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարը նախատեսված է բացառապես անվտանգություն ապահովելու համար: Դրա համար ամուր հիմք է հանդիսանում նրա հիմնակմախքը, որի կայունությունը պայմանավորված է հատկապես իր կառուցվածքով և նյութերի համադրությամբ:

Դրան գումարվում են նաև բազմաթիվ օժանդակ համակարգեր: Քանի որ անգամ ամենափորձառու վարորդը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցում աջակցությունն ողջունելի է և կարող է օգտակար լինել: Առաջարկվում են ստանդարտ կողային քամուց առաջացող անկայունության կայունարար օժանդակ համակարգը, արգելակման ակտիվ օժանդակ համակարգը և շարքուղու պահպանման օժանդակ համակարգը. վերջին երկուսը նախատեսված են 3.500կգ-ից ավել ընդհանուր թույլատրելի զանգված ունեցող ստանդարտ ավտոմեքենաների համար: Մթության պայմաններում բարձր արդյունավետության LED լուսարձակները, որոնք առաջարկվում են որպես լրացուցիչ համալրում, հեռավոր ու պայծառ լույսով լուսավորում են ավտոմայրուղին:

Վթարների ժամանակ ստանդարտ անվտանգության բարձիկը կարող է օգնել պաշտպանել վարորդին բախման պահին: Ըստ ցանկության վարորդի և կողքի ուղևորի համար առաջարկվում են ևս 5 անվտանգության բարձիկներ:

Արդյունավետ է, երբ կա դրա կարիքը:

Ընտրելով Սպրինտերը՝ Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որն ավելի քան 20 տարի տպավորիչ կերպով ապացուցում է իր արդյունավետությունը: Նոր Սպրինտեր բեռնատար ֆուրգոնը շարունակում է այս հաջողության պատմությունը իր ապացուցված որակով և հուսալիությամբ։ Ընդ որում, Դուք օգտվում եք նրա արդյունավետությունից ի սկզբանե՝ գրավիչ մեկնարկային գնի և բազմաթիվ կոնֆիգուրացիոն հնարավորությունների շնորհիվ Դուք պատվիրում եք հենց այն, ինչի կարիքն իսկապես ունեք:

Քանի որ մենք հաճույքով ենք բարելավում լավը, մենք կատարելագործել ենք մեր դիզելային շարժիչների վառելիքի ծախսը: Ձեր ընկերության արդյունավետության համար առաջարկվող այլ առավելություններն են օգտագակար բեռնատարողության ավելացումը, 50լ վառելիքի բաքը5 և ըստ ցանկության տեղադրվող հետևի կախոցի ապակեմանրաթելային զսպանակը:

Սպրինտեր Կողավոր հարթակով բեռնատարն այս կերպ համակցում է վառելիքի ծախսի խնայողությունը և խելացի ֆունկցիոնալ հնարավորությունները տեղափոխման բազմակողմանի արդյունավետ լուծման հետ:

1

Անիվների առաջնաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

2

Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

3

Միայն առաջնային քարշակման հետ:

4

Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

5

50 լիտր տարողությամբ հիմնական բաքն առաջնաքարշակ անիվների հետ միասին առաջարկվում է որպես տարբերակ Sprinter Dropsider-ի համար:

Հարմարեցվում է գրեթե յուրաքանչյուր պահանջի:

Տարբերակների այնպիսի բազմազանություն, որքան որ բեռնափոխադրումներն են:

Նրա մոդելային տարբերակներն ու բազմաթիվ համալրումները թույլ են տալիս շասսին և կողավոր բեռնահարթակը հարմարեցնել բեռնափոխադրման ցանկացած առաջադրանքի համար: Թափքի երկար տարբերակի և ստանդարտ վարորդական խցիկի շնորհիվ կողավոր հարթակով բեռնատարի բեռնման մակերեսը ձեռք է բերում առավելագույն մեծության: Եթե որոշիչ է օգտակար բեռնատարողությունը, լավագույն տարբերակը 5.500 կգ զանգվածով ավտոմեքենան է: Ստանդարտ վարորդական խցիկում տեղ կա մինչև երեք ուղևորի համար, իսկ երկշարք նստարանով խցիկով անգամ մինչև յոթ հոգուց կազմված փոքր աշխատանքային խմբերը կկարողանան մեկնել աշխատանքների կատարման վայր: Հատուկ ոլորտային պահանջների համար արտադրողի կողմից առաջարկվում են բազմաթիվ լրացուցիչ լուծումներ փորձված լավագույն որակով:

Սպրինտեր շասսիի և կողավոր հարթակով բեռնատարի բազմազան տարբերակները մեկ հայացքով.

  • Թափքի երկարության 3 տարբերակ՝ կոմպակտ, ստանդարտ և երկար
  • 2 տեսակի վարորդական խցիկ՝ ստանդարտ վարորդական խցիկ և երկշարք խցիկ
  • Մինչև 9,2 մ² բեռնման մակերես կողավոր հարթակով բեռնատարի համար
  • Առաջարկվում է 3.000 կգ, 3.500 կգ, 4.100 կգ և 5.000 կգ ընդհանուր թույլատրելի զանգվածով,
  • Բեռնման և բեռնաթափման բազմաթիվ լրացուցիչ հնարավորություններ մինչև 5.500 կգ ընդհանուր թույլատրելի զանգվածով մոդելի համար
  • Ավելի քան 3.300կգ առավելագույն օգտակար բեռնատարողություն 5.500 ընդհանուր թույլատրելի զանգվածով մոդելի դեպքում
  • Առաջարկվում է առաջնաքարշակ, հենտաքարշակ և լիաքարշակ1 տարբերակներով
1

Անիվների առաջնաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

Հատուկ նախագծված թափքի լուծումներ:

Որպեսզի Ձեր բեռնատարը համապատասխանի Ձեր մասնագիտական պահանջներին:

Եթե Ձեր կարիքները փոքր-ինչ առանձնահատուկ են, հնարավոր է, որ Mercedes-Benz-ն ունենա ճիշտ լուծումը Ձեզ համար: Մենք կօգնենք Ձեզ և կառաջարկենք ամուր թափքերի օպտիմալ կիրառելի լուծումներ առաջին ձեռքից կամ մեր հավաստագրված գործընկերներից: Դրանով Դուք օպտիմալ կերպով պատրաստված կլինեք Ձեր տարբեր բնույթի առաջադրանքների կատարմանը՝ շինարարական կամ առաքման ու մեխանիկական: