Ամուր հիմք։ Սպրինտեր Շասսի:

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Հեռանկարային, տնտեսող, հուսալի:

Նա այնքան բազմակողմանի է, որ դուք Ձեր բեռնափոխադրումային առաջադրանքների համար կգտնեք ամենաճիշտ մոդելը: Նոր Սպրինտերը որպես Շասսի առաջարկում է տպավորիչ բազմակողմանիություն երեք երկարությունների, ինչպես նաև ստանդարտ կամ երկշարք վարորդական խցիկների շնորհիվ: Նրա մոդելային տարբերակներն ու բազմաթիվ համալրումները թույլ են տալիս ունենալ ինչպես նվազագույն համալրումով և տնտեսապես շահավետ ավտոմեքենա, այնպես էլ լիարժեք համալրումով ավտոմեքենաներ:

Նրա առավելություններն են. որպես նորույթ առաջնաքարշակ համակարգով համալրված մեքենաների համար առաջարկվում է, օրինակ՝ մատչելի մեկնարկային գին և լրացուցիչ բեռնատարողություն՝ ի տարբերություն հետնաքարշակ տարբերակների: Վարորդները շահում են կառավարման և տվյալների ցուցադրման խելացի լուծումներից, ինչպես նաև պահատեղերի մոդուլային լուծումից, որը հնարավոր է կարգավորել անհատապես՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, այնպես ինչպես մուլտիմեդիա և օժանդակող համակարգերը: Նորի հետ միասին մենք պահպանել ենք նաև արժեքավորը: Օրինակ՝ առանց մեծ փոփոխությունների կարող են շարունակել օգտագործվել բազմաթիվ պահպանված լուծումները թափքի կառուցվածքի և ընդլայնման վերաբերյալ:

Այդպիսով, նորարարական ներուժի և ավելի քան 20 տարվա փորձի շնորհիվ, Սպրինտերը կրկին նշաձող է սահմանում որպես հեռանկարային, տնտեսապես շահավետ և հուսալի փոխադրամիջոց, որն առաջ կտանի Ձեր ընկերությունը:

Առանձնահատկություններ

  1. Կոնցեպտ
  2. Կապակցում
  3. Ոլորտային լուծումներ
  4. Անվտանգություն
  5. Արդյունավետություն
Գեղեցիկ է աչքի համար, առավել գեղեցիկ է աշխատանքի համար:


Նոր Սպրինտեր Շասսիի վարորդական խցիկը, Mercedes-Benz-ին հատուկ հովացման համակարգի վանդակաճաղով և ժամանակակից լուսարձակներով, արդեն իսկ աչքի է ընկնում արտաքինից: Սարքավորումների վահանակը նույնպես նորովի է նախագծվել և նույնչափ համոզիչ է իր բարձրակարգ դիզայնի ու հիանալի ֆունկցիոնալության շնորհիվ: Օրինակ՝ խելացի, մոդուլային պահատեղերն ու KEYLESS-START ֆունկցիան:

Ստանդարտ վարորդական խցիկում մինչև երեք ուղևոր կկարողանան մեկնել աշխատանքների կատարման վայր, իսկ երկշարք խցիկում՝ անգամ մինչև յոթ հոգուց կազմված փոքր աշխատանքային խմբեր: Վարորդական խցիկի հետևում Սպրինտեր Շասսին տրամադրում է երեք երկարության համապատասխան հիմքեր բազմաթիվ հատուկ կիրառությունների համար նախատեսված բազմաթիվ թափքերի ու կառուցվածքների համար:

Լրացուցիչ առավելությունների թվին են պատկանում անիվների շարժաբեր փոխհաղորդակների մեծ ընտրությունը. կախված կիրառության ձևից և մեքենավարման ոճից՝ Ձեր Սպրինտեր Շասսին կարող եք պատվիրել առաջնաքարշակ, հետնաքարշակ կամ լիաքարշակ1 տարբերակներով: Փոխանցումներն ապահովվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով2 կամ ավտոմատ 7G-TRONIC PLUS և «Առանձնահատուկ ավտոմատ փոխանցումատուփեր» բաժնում նկարագրված 9G-TRONIC փոխանցումատուփով3:

Ձեր Mobilität 4.0-ն:

Աշխատանքը հնարավորինս արդյունավետ ու հաճելի դարձնելու համար Սպրինտերի համար առաջարկվում են տարբեր տեսակի ռադիոընդունիչներ, մուլտիմեդիա համակարգեր և կապակցման լուծումներ, որոնք տեղադրվում են ըստ ցանկության: Ցանկացած կարիքի համար ունենք առաջարկ. սկսած սմարթֆոնի բռնիչից, Bluetooth®-ով կապակցման և ձեռնազատ խոսելու ֆունկցիայով ռադիոընդունիչից մինչև բարձր լուծաչափով հպումային էկրանով մուլտիմեդիա համակարգ, արագ նավիգացիա քարտեզների եռաչափ ցուցադրությամբ և սմարթֆոնի ինտեգրում4: Օգտագործումն այնպես է, ինչպես կցանկանայիք՝ պարզ: Մուլտիմեդիա համակարգերն, օրինակ, կարելի է կառավարել բարձր լուծաչափով հպումային էկրանի կամ բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրա տեղակայված կառավարման հպումային կոճակի միջոցով: Կառավարման և տվյալների ցուցադրման բոլոր սարքերն աչքի առջև են և հեշտ ընթեռնելի:
Քանի որ թվային լուծումները կազմում են ժամանակակից աշխատանքային աշխարհի անբաժանելի մասը, մենք համալրել ենք Սպրինտերը կապակցման ներկառուցված մոդուլով, որը հանդիսանում է տեխնոլոգիական հիմք ավտոմեքենայում անընդհատ ինտերնետ-կապ ունենալու համար: Այն թույլ է տալիս օգտագործել Mercedes PRO ծրագրի ներկայիս և ապագա ծառայությունները: Մոդուլի առավելությունների թվին են պատկանում նախապես կառավարվող սպասարկման միջոցով նվազագույնի հասցված կապի ընդհատումները, ուղերթերի թվային մատյանը, ինչի շնորհիվ այլևս թղթաբանության կարիք չկա:

Սպրինտերն այնտեղ է, որտեղ կա բեռնափոխադրման առաջադրանք:

Սպրինտեր Շասսին հնարավոր է դարձնում գրեթե ամեն ինչ. ստանդարտ կամ երկշարք վարորդական խցիկները, ինչպես նաև թափքի երկարության 3 տարբերակները ստեղծում են հիմք տպավորիչ տարբերակների բազմության համար: Ավտոմեքենան լրացուցիչ առանձանահատկություններ է ձեռք բերում շարժիչների չորս տարբերակներով, երեք փոխանցումներով, առաջնաքարշակ, հետնաքարշակ և լիաքարշակ տարբերակներով, ինչպես նաև բազմաթիվ համալրումներով, շասսիի տարբեր տեսակներով և թափքեր արտադրողների կողմից առաջարկվող ոլորտային առանձահատուկ լուծումներով: Դրանցով կարող եք կոնֆիգուրացնել մինչև 5.500 կգ ընդհանուր թույլատրելի զանգվածով ավտոմեքենաներ: Ըստ անհրաժեշտության կիսակցորդի ձևափոխման միջոցով կարող է կցվել նույնիսկ 5.250 կգ, եթե կցորդի ընդհանուր թույլատրելի զանգվածը կազմում է 8.750 կգ:

Ավելի քան 600 հատուկ համալրումներով, այդ թվում օրինակ կցորդների ու շասսիների հատուկ լուծումներով, Սպրինտեր Շասսին կարող է ճշգրտորեն հարմարեցվել Ձեր կարիքներին: Հատուկ ոլորտային պահանջների համար Mercedes-Benz VanSolution-ից կստանաք գործարանային ամբողջական լուծումներ, իսկ Mercedes-Benz VanPartner գործընկերային ծրագրի շրջանակում կառաջարկվեն թափքերի ընդլայնման և ձևափոխման լուծումներ երկհաշիվ գործարքի միջոցով՝ պահպանելով լավագույն որակը:
 

Ապահովում է Ձեր հաջողության ուղին:

Սպրինտեր Շասսին նախատեսված է բացառապես անվտանգություն ապահովելու համար: Դրա համար ամուր հիմք է հանդիսանում նրա հիմնակմախքը, որի կայունությունը պայմանավորված է հատկապես իր կառուցվածքով և նյութերի համադրությամբ:

Դրան գումարվում են նաև բազմաթիվ օժանդակ համակարգեր: Քանի որ անգամ ամենափորձառու վարորդը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցում աջակցությունը ողջունելի է և կարող է օգտակար լինել: Առաջարկվում են ստանդարտ կողային քամուց առաջացող անկայունության կայունարար օժանդակ համակարգը, վթարային իրավիճակում արգելակման ակտիվ օժանդակ համակարգը, արգելակման ակտիվ օժանդակ համակարգը և շարքուղու պահպանման օժանդակ համակարգը. վերջին երկուսը սերիական նախատեսված են 3.500կգ-ից ավել ընդհանուր թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաների համար: Մթության պայմաններում բարձր արդյունավետության LED լուսարձակները, որոնք առաջարկվում են որպես տարբերակ, հեռավոր ու պայծառ լույսով լուսավորում են ավտոմայրուղին:

Վթարների ժամանակ ստանդարտ անվտանգության բարձիկը կարող է օգնել պաշտպանել վարորդին բախման պահին: Ըստ ցանկության վարորդի և կողքի ուղևորի համար առաջարկվում է ևս հինգ անվտանգության բարձիկ:

Արդյունավետ է, երբ կա դրա կարիքը:

Ընտրելով Սպրինտերը՝ Դուք ընտրում եք մի ավտոմեքենա, որն ավելի քան 20 տարի տպավորիչ կերպով ապացուցում է իր արդյունավետությունը: Նոր Սպրինտեր բեռնատար ֆուրգոնը շարունակում է այս հաջողության պատմությունը իր ապացուցված որակով և հուսալիությամբ։ Ընդ որում, Դուք օգտվում եք նրա արդյունավետությունից ի սկզբանե՝ գրավիչ մեկնարկային գին առաջնաքարշակ անիվներով և բազմաթիվ կոնֆիգուրացիոն հնարավորություններով մեքենաների համար, որոնց դեպքում Դուք պատվիրում եք հենց այն, ինչի կարիքն իսկապես ունեք:

Քանի որ մենք հաճույքով ենք բարելավում լավը, մենք կատարելագործել ենք մեր դիզելային շարժիչների վառելիքի ծախսը: Ձեր ընկերության արդյունավետության համար առաջարկվող այլ առավելություններն են օգտագակար բեռնատարողության ավելացումը, 50լ վառելիքի բաքը5 և ըստ ցանկության տեղադրվող հետևի ապակեմանրաթելային զսպանակը:

Սպրինտեր Շասսին այս կերպ համակցում է վառելիքի ծախսի խնայողությունը և խելացի ֆունկցիոնալ հնարավորությունները տեղափոխման բազմակողմանի արդյունավետ լուծման հետ:

1

Անիվների առաջնաքարշակ համակարգը հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

2

Ստանդարտ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը V6 OM642 դիզելային շարժիչի հետ միասին հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

3

Միայն առաջնային քարշակման հետ:

4

Սմարթֆոնի ինտեգրման ֆունկցիան հավանաբար կառաջարկվի 2018թ. 4-րդ եռամսյակից սկսած:

5

50 լիտր տարողությամբ հիմնական բաքն առաջնաքարշակ անիվների հետ միասին առաջարկվում է որպես տարբերակ Sprinter Chassi-ի համար:

Հարմարեցվում է գրեթե յուրաքանչյուր պահանջի:

Տարբերակների այնպիսի բազմազանություն, որքան որ բեռնափոխադրումներն են:

Նրա մոդելային տարբերակներն ու բազմաթիվ համալրումները թույլ են տալիս Սպրինտեր Շասսին հարմարեցնել բեռնափոխադրման ցանկացած առաջադրանքի համար: Եթե որոշիչ է օգտակար բեռնատարողությունը, լավագույն տարբերակը 5.500 կգ զանգվածով ավտոմեքենան է: Մոդելը նախագծված է հատուկ որպես կիսակցորդ մեքենա ծառայելու համար, և կցորդի թույլատրելի ընդհանուր զանգվածը կարող է լինել մինչև 8.750 կգ, օրինակ՝ կարող է օգտագործվել ավտոմեքենաների փոխադրման համար: Ստանդարտ վարորդական խցիկում տեղ կա մինչև երեք ուղևորի համար, իսկ երկշարք խցիկով անգամ մինչև յոթ հոգուց կազմված փոքր աշխատանքային խմբերը կկարողանան մեկնել աշխատանքների կատարման վայր: Հատուկ ոլորտային պահանջների համար արտադրողի կողմից որպես ընտրություն առաջարկվում են բազմաթիվ լրացուցիչ լուծումներ փորձված լավագույն որակով:

Թեթևացնում է ծանր աշխատանքը:

Վարորդական խցիկն իր հիանալի տեսադաշտով նախագծվել է այնպես, որ վարորդի առօրյան առավելագույնս հաճելի դառնա: Դրա համար առաջարկվում է վարորդական նստարանի 5 տարբեր տեսակների ընտրություն, որոնցով հնարավոր է բավարարել հարմարավետության տարբեր կարիքները: Այդ թվում առաջարկում ենք նստարաններ, որոնք բավարարում են «Առողջ մեջքի ակցիա» գրանցված ասոցիացիայի չափանիշների: Կառավարման և տվյալների ցուցադրման ժամանակակից լուծումներն, ի թիվս այլ առավելությունների, աչքի են ընկնում նաև նրանով, որ հնարավոր է ինտեգրել սմարթֆոնները և հպումային էկրանների ու բազմաֆունկցիոնալ ղեկանիվի միջոցով կառավարել որպես լրացուցիչ համալրում առաջարկվող մուլտիմեդիա համակարգերը: Վարորդական խցիկի կարգուկանոնի համար հոգ են տանում մոդուլային կառուցվածքով և հեշտ օգտագործելի պահատեղերը, որոնք ըստ ցանկության կարող են առաջարկվել նաև կափարիչով, ինչպես նաև խելացի բազմաֆունկցիոնալ տուփը, որի վրա հենց մեքենայում կարելի է հարմարավետ կերպով աշխատել, գրել:

Սպրինտեր Շասսի, Վարորդի Կոմֆորտ նստարան

Վարորդի նստարան Կոմֆորտ

Սպրինտեր Շասսի, MBUX մուլտիմեդիա համակարգ, 26 սմ հպումային էկրանով

MBUX մուլտիմեդիա համակարգ, 26 սմ հպումային էկրանով

Սպրինտեր Շասսի, Պահատեղ սմարթֆոնների համար, ներառյալ՝ անլար լիցքավորումը

Պահատեղ սմարթֆոնների համար, ներառյալ՝ անլար լիցքավորումը

Սպրինտեր Շասսի, Կափարիչներ աջ և ձախ կողմի պահատեղերի համար

Կափարիչներ աջ և ձախ կողմի պահատեղերի համար

Սպրինտեր Շասսի, KEYLESS-START

KEYLESS-START

Սպրինտեր Շասսի, Օդորակման ավտոմատ համակարգ THERMOTRONIC

Օդորակման ավտոմատ համակարգ THERMOTRONIC

Հատուկ նախագծված թափքեր:

Որպեսզի Ձեր բեռնատարը համապատասխանի Ձեր մասնագիտական պահանջներին:

Եթե Ձեր կարիքները փոքր-ինչ առանձնահատուկ են, հնարավոր է, որ Mercedes-Benz-ն ունենա ճիշտ լուծում Ձեզ համար: Մենք կօգնենք Ձեզ և կառաջարկենք ամուր թափքերի օպտիմալ կիրառելի լուծումներ առաջին ձեռքից կամ մեր հավաստագրված գործընկերներից: Դրանով Դուք առավելագույնս պատրաստված կլինեք շինարարական կամ Ձեր առաքման և արհեստագործական գործունեության համար։