Mercedes-Benz ServiceCare ExtendedWarranty + Maintenance:

Mercedes-Benz ServiceCare ExtendedWarranty + Maintenance:

Ավելի շատ տեխսպասարկում ավելի քիչ ծախսերով։

Այստեղ համադրվում են ExtendedWarranty և Maintenance պորդուկտների առավելությունները՝ պարապուրդի նվազագույն ռիսկի և անսահմանափակ շարժունակության համար։ Դրանով Դուք ավելի մատչելի պայմաններով եք օգտվում լրացուցիչ ծառայություններից առանձին պայմանագրեր կնքելու փոխարեն։ Պարզապես ավելի շատ տեխսպասարկում ավելի քիչ ծախսի դիմաց։

Mercedes-Benz ExtendedWarranty-ն համադրված Maintenance-ի հետ. ընդհանուր բնութագիր.

Ծառայություններ

Երաշխիքի երկարաձգում գրեթե բոլոր մասերի և հանգույցների համար (օր.՝ շարժիչ, փոխանցումատուփ, էլեկտրականություն, կամրջակներ, օդորակիչ)։ Բացի դրանից պլանային սպասարկման ողջ ծավալն ըստ ASSYST-ի (Ակտիվ տեխսպասարկման համակարգ) կամ պլանային տեխսպասարկման գրքույկի՝ Mercedes-Benz-ի թափքի, ներառյալ պահեստամասերի և յուղերի համար։ Պայմանագիրը ներառում է Mercedes-Benz Mobilo-ն1։ Պայմանագրի կնքումը հնարավոր է յուրաքանչյուր պահի՝ մեքենայի շահագործման թույլտվությունից հետո 12 ամիսների ընթացքում, այն պայմանով, որ պլանային տեխսպասարկումներն իրականացվեն տեխսպասարկման գրքույկի և արտադրողի նորմերին համապատասխան։ Պլանային տեխսպասարկումերի քանակը կարելի է ընտրել ազատ՝ 2, 4 կամ 6։

Շահագործման ժամկետները

Մինչև 5 տարի՝ շահագործման թույլտվությունից հետո։

Վազքը

Մինչև 300.000 կմ ընդհանուր վազք։

1

Mercedes-Benz Mobilo-ն իր համապատասխան գործող խմբագրությամբ գործում է V և Х դասերի, Marco Polo և Marco Polo HORIZON մոդելների համար: Մինչև 01.01.2012թ. արտադրված ավտոմեքենաների համար Mobilo-ն սկզբնական շրջանում գործում է 2 տարի ժամկետով՝ առանց սպասարկման վճարի և թարմացվում է Mercedes-Benz-ի հավատարմագրված գործընկեր հանդիսացող սպասարկման կետում ավտոմատ կերպով, յուրաքանչյուր հերթական սպասարկման ժամանակ՝ մինչև 30 տարի ժամկետով։ Sprinter, Vito, Citan և Marco Polo ACTIVITY մոդելների համար Mercedes-Benz MobiloVan-ի ծառայությունները գործում են համապատասխան գործող խմբագրության պայմաններով։