Mercedes-Benz ServiceCare Complete:

Mercedes-Benz ServiceCare Complete.

Լիարժեք անհոգություն ապահովող առաջարկը Ձեր Van-ի ամենամեծ պաշտպանությունն է։

Mercedes-Benz ServiceCare Complete-ը վճարում է տեխսպասարկման կետում կատարված բոլոր աշխատանքների համար՝ ներառյալ մաշվող մասերի վերանորոգումները։ Մեքենան պատրաստ է աշխատանքի ըստ պլանի, իսկ ծախսերը գտնվում են վերահսկողության տակ։ Լիարժեք անհոգություն ապահովող առաջարկը բոլոր նրանց համար է, ովքեր հաճույքով չեն թողնում ամեն ինչ պատահականության հույսին և ընտրում են առավելագույն թափանցիկությունն ու պլանավորումը։

Mercedes-Benz ServiceCare Complete-ի ընդհանուր բնութագիրը.

Ծառայություններ

Մաշվող մասերի նորացում, ինչպես նաև հերթական սպասարկման աշխատանքներ տեխսպասարկման գրքույկի և արտադրողի նորմերի համաձայն, ինչպես նաև երաշխիքի ժամկետի երկարաձգում գրեթե բոլոր մասերի և հանգույցների համար (օր.՝ շարժիչ, փոխանցումատուփ, էլեկտրականություն, կամրջակներ, օդորակիչ)։ Պայմանագիրը ներառում է Mercedes-Benz Mobilo-ն1։ Պայմանագրի կնքումը մեքենայի առաջին շահագործման թույլտվությունից հետո 12 ամիսների ընթացքում և առավելագույնը 50.000 կմ վազքի դեպքում հնարավոր է յուրաքանչյուր պահի, այն պայմանով, որ սպասարկումները իրականացվեն տեխսպասարկման գրքույկի և արտադրողի նորմերի համաձայն։

Շահագործման ժամկետները

Մինչև 7 տարի՝ շահագործման թույլտվությունից հետո։

Վազքը

Մինչև 300.000 կմ ընդհանուր վազք։

1

Mercedes-Benz Mobilo-ն իր համապատասխան գործող խմբագրությամբ գործում է V և Х դասերի, Marco Polo և Marco Polo HORIZON մոդելների համար: Մինչև 01.01.2012թ. արտադրված ավտոմեքենաների համար Mobilo-ն սկզբնական շրջանում գործում է 2 տարի ժամկետով՝ առանց սպասարկման վճարի և թարմացվում է Mercedes-Benz-ի հավատարմագրված գործընկեր հանդիսացող սպասարկման կետում ավտոմատ կերպով, յուրաքանչյուր հերթական սպասարկման ժամանակ՝ մինչև 30 տարի ժամկետով։ Sprinter, Vito, Citan և Marco Polo ACTIVITY մոդելների համար Mercedes-Benz MobiloVan-ի ծառայությունները գործում են համապատասխան գործող խմբագրության պայմաններով։