Ճկուն ապահովվածություն. Mercedes-Benz ServiceCare:
Որպեսզի կարողանաք վստահել Ձեր Van-ին։
Mercedes-Benz-ի ServiceCare փաթեթ։
Ձեր Mercedes-Benz Van-ը իր հետ ունի բոլոր նախադրյալները՝ Ձեզ ազատ ժամանակ և առօրյայում ուղեկցելու համար։ Mercedes-Benz-ի ServiceCare տեխսպասարկման ծառայությունը կօգնի Ձեզ պահպանել Ձեր փոխադրամիջոցը սարքին վիճակում: Բացահայտե՛ք, թե Mercedes-Benz ServiceCare տեխսպասարկման ծառայության պրոդուկտներից որն է լավագույնս համապատասխանում Ձեր կարիքներին: Դրա համար պարզապես սեղմեք «ServiceCare հաշվարկել» պատուհանի վրա։
Ձեր առավելությունները մեկ հայացքով.
- Ծախսերի հստակ պլանավորում անփոփոխ հաշվարկված մասնավճարների շնորհիվ
- Mercedes-Benz-ի որակով օպտիմալ սպասարկված ավտոմեքենաներ
- Ապահովություն անկանխատեսելի ծախսերից
- Կարճատև պարապուրդներ տեխսպասարկման կետերի լայնածավալ ցանցի շնորհիվ
- Արժեքի երկարատև պահպանում ավտոմեքենաների հիանալի սպասարկման շնորհիվ
- Մինչև 30 տարի շարժունակության երաշխիք Mercedes-Benz Mobilo1 -ի հետ
Mercedes-Benz Mobilo-ն իր համապատասխան գործող խմբագրությամբ գործում է V և Х դասերի, Marco Polo և Marco Polo HORIZON մոդելների համար: Մինչև 01.01.2012թ. արտադրված ավտոմեքենաների համար Mobilo-ն սկզբնական շրջանում գործում է 2 տարի ժամկետով՝ առանց սպասարկման վճարի և թարմացվում է Mercedes-Benz-ի հավատարմագրված գործընկեր հանդիսացող սպասարկման կետում ավտոմատ կերպով, յուրաքանչյուր հերթական սպասարկման ժամանակ՝ մինչև 30 տարի ժամկետով։ Sprinter, Vito, Citan և Marco Polo ACTIVITY մոդելների համար Mercedes-Benz MobiloVan-ի ծառայությունները գործում են համապատասխան գործող խմբագրության պայմաններով։