Միշտ արդիական. ձմեռային անվադողերի ու անիվների ակցիաներ Ձեր Van-ի համար:

Համապատասխան պրոֆիլ նաև դժվար իրավճակի համար:

Պատրաստ է. իմ Van-ի համար նախատեսված անիվների ու անվադողերի առաջարկների օգնությամբ:

Տեղադրե՛ք ձմեռային անվադողեր և ձմեռային ամբողջական անիվներ հիմա:

Mercedes-Benz-ի Տեխսպասարկում

Mercedes-Benz-ի տեխսպասարկում իրականացնող գործընկերն արագ և ապահով կերպով կփոխարինի անվադողերն ու անիվները, իսկ ցանկության դեպքում՝ կպահի Ձեր ամառային անվադողերը մինչև հաջորդ սեզոնը: Այսպես Դուք կխնայեք ժամանակ ու տեղ:

Բացի այդ, մեր բարձր որակավորում ունեցող աշխատակիցները կստուգեն դողերում վնասվածքների առկայությունը, կչափեն պրոֆիլների խորությունը և կպահեստավորեն անվադողերն օպտիմալ պայմաններում: Մենք իհարկե ժամանակին կտեղեկացնենք Ձեզ, թե երբ է նախատեսվում անվադողերի հաջորդ փոխարինումը:

Mercedes-Benz-ի Գործարանային պահեստամասեր

Մեզ մոտ Դուք ձեռք կբերեք նաև ճշգրիտ տեղադրված ձմեռային անվադողեր, ինչպես նաև Mercedes-Benz-ի ձմեռային ամբողջական անիվներ:

Ապահով կցորդում ճանապարհին և օպտիմալ ղեկավարում:

Շնորհիվ հատուկ կաուչուկային խառնուրդների և յուրահատուկ թերթավոր կառուցվածքի՝ մեր գործարանային արտադրության ամբողջական ձմեռային անիվները և համապատասխան ձմեռային անվադողերը թույլ են տալիս արագ արգելակել ձմեռվա եղանակային պայմաններում: