Ավտոմեքենայի անվճար տեխզննում Ձեր Van-ի համար:

Ավտոմեքենայի անվճար տեխզննում Ձեր Van-ի համար:

Տեղեկանալ և գրանցվել հիմա Mercedes Benz-ի տեխսպասարկում իրականացնող Ձեզ սպասարկող գործընկերոջ մոտ:

Ավտոմեքենայի անվճար տեխզննումը Ձեզ տալիս է ապահովություն, որ Ձեր Van-ի հետ ամեն ինչ կարգին է: Դրա համար անհրաժեշտ է ավտոմեքենան պարզապես բերել Ձեր պայմանագրում նշված Mercedes-Benz-ի տեխսպասարկման կետ և ստուգել ավտոմեքենայի տեխնիկական վիճակը:

Տեխզննման «լուսացույցը» կարճ ցույց է տալիս, թե ինչ է պետք անել:

  • Կարմիրով ցույց են տրվում այն կառուցվածքային մասերը, որոնք անհապաղ ենթակա են փոխման կամ նորոգման:
  • Դեղինով նշվածներն այն բաղադրիչներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնեք Ձեր ավտոմեքենայի շահագործման ընթացքում:
  • Կանաչով նշված մասերը լավ վիճակում են, այստեղ որևէ գործողություն ձեռնարկելու կարիք չկա:

Ձեր առավելությունն այն է, որ տեխզննման ավարտից հետո արդյունքը լուսանկարներով և տեսաձայնագրությամբ փոստով ուղարկվում է Ձեզ: Այդպես Դուք ամբողջությամբ տեսնում եք, թե տեխսպասարկման որ աշխատանքներ են անհրաժեշտ և խորհուրդ տրվում: Անհրաժեշտ տեխսպասարկման աշխատանքներն այնուհետև կարող եք արագ պատվիրել առցանց՝ առանց տեխսպասարկման կետ այցելելու կամ զանգահարելու՝ խնայելով Ձեր ժամանակը:

Անվճար տեխզննում իրականացվում է հետևյալ բաղադրիչների համար.

  • Սրահ. ձայնային ազդանշան, հողմապակու լվացման մեխանիզմ, անվտանգության գոտիներ և կայանման արգելակ
  • Արտաքին լուսավորություն. լուսարձակներ և լուսարձակների ապակիներ
  • Թափքի արտաքին մաս. հողմապակի, կողային հայելիներ և հողմապակու մաքրիչներ
  • Բաղադրիչներ շարժիչի կափարիչի տակ. յուղ և արգելակային հեղուկ, սառեցման հեղուկ, հաղորդափոկ և մարտկոց
  • Բաղադրիչներ ավտոմեքենայի տակ. ղեկային մեխանիզմ, մեղմիչներ, հաղորդաբեր մեխանիզմ
  • Արգելակներ. առջևի և հետևի կամրջակի արգելակման կոճղակներ, առջևի և հետևի կամրջակի արգելակային սկավառակներ
  • Անիվներ և դողեր. առջևի և հետևի կամրջակի անիվներ ու դողեր, պահեստային անիվ