Ավտոմեքենայի էլեկտրոնային փաստաթղթերը մեկ հայացքով:

Ավտոմեքենայի էլեկտրոնային փաստաթղթեր Ձեր Transporter-ի համար։

Ավտոմեքենայի տեխզննումն օգնում է Ձեզ՝ հասանելիության և անվտանգության հարցերում ճանապարհ ընկնել Ձեր Mercedes-Benz Transporter-ով միշտ կանաչ լույսի ներքո։ Անվճար տեխզննում անցնելու համար ավտոմեքենան պարզապես բերեք Mercedes-Benz-ի Ձեր պայմանագրով նախատեսված տեխսպասարկման կետ և պատվիրեք ստուգել ավտոմեքենայի տեխնիկական վիճակը:

Տեխզննման ժամանակ արագ կատարվում են անհրաժեշտ և նախատեսված տեխսպասարկման ու նորոգման աշխատանքները: Տեխզննման ավարտից հետո արդյունքը, լուսանկարներով և տեսաձայնագրությամբ, փոստով ուղարկվում է Ձեզ: Այդպես Դուք արագ տեսնում եք, թե տեխսպասարկման ինչ աշխատանքներ են անհրաժեշտ և խորհուրդ տրվում: Խորհուրդ տրվող նորոգման բոլոր աշխատանքների արժեքի հաշվարկը կցվում է տեխզննման հաշվետվությանը: Այդպես Դուք լիարժեք թափանցիկությամբ ունենում եք նախատեսվող աշխատանքների ծախսերի հաշվարկը:

Ձեր առավելությունն այն է, որ Ձեր ավտոմեքենայի համար նախատեսված անհատական նորոգման կամ տեխսպասարկման աշխատանքների առաջարկն ստուգելուց հետո Դուք կարող եք պարզապես նամակով արագ հաստատել համապատասխան աշխատանքների կատարումը՝ խնայելով ժամանակը: Պարտադիր չէ հատուկ այդ նպատակով այցելել տեխսպասարկման կետ: Ձեր Mercedes-Benz Transporter-ը հնարավորինս արագ կվերանորոգվի և շուտով կլինի կրկին Ձեր տրամադրության տակ։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով պահվում է ավտոմեքենայի ներկա վիճակի մասին տեղեկատվությունը:

Ձեր առավելությունները մեկ հայացքով.

  • Ավելի շատ ժամանակ Ձեր հիմնական գործերի համար
  • Անհատական առաջարկ ծախսերի հաշվարկով
  • Առավել թափանցիկ և հասկանալի տեղեկատվություն նորոգման խորհրդատվության մասին
  • Հարմարվետություն՝ նորոգման աշխատանքների կատարումն էլեկտրոնային եղանակով հաստատելու հնարավորության շնորհիվ
  • Ավտոմեքենայի գրեթե մշտական առկայություն
  • Տեխսպասարկման աշխատանքների նախնական պլանավորման հնարավորություն

Lorem Ipsum