Հարմարվետություն և ապահովություն տեխսպասարկման էլեկտրոնային հաշվետվության միջոցով:

Տեխսպասարկման էլեկտրոնային հաշվետվություն:

Ձեր ավտոմեքենայի տեխսպասարկման տվյալները հասանելի են դրանք բացելու դեպքում:

Տեխսպասարկման էլեկտրոնային հաշվետվությունը1 փոխարինում է Ձեր ավտոմեքենայի տեխսպասարկման սովորական գրքույկին և Mercedes-Benz-ի Ձեզ սպասարկող գործընկերոջը թույլ է տալիս ապահով և ճշգրիտ կերպով տեղեկանալ կատարված տեխսպասարկման բոլոր աշխատանքների մասին:

Էլեկտրոնային հաշվետվությունը ապահով պաշտպանված է և Transporter-ի ողջ գոյության ընթացքում պահպանվում է Mercedes-Benz-ի տվյալների բազայում, իսկ անհրաժեշտության դեպքում Ձեզ կարող է տրամադրվել տեխսպասարկման ամբողջական պատմությունը։

Ավելի մեծ ապահովություն կորստի դեպքում

Ձեր էլեկտրոնային հաշվետվության կորստի դեպքում մենք կարող եք առցանց ստանալ Ձեր Transporter-ի տեխսպասարկման տվյալները և յուրաքանչյուր պահի տեղեկություններ հաղորդել Ձեզ։

Ավելի բարձր հարմարավետություն արտասահմանում կամ տեխսպասարկման կետը փոխելու դեպքում

Ձեր Transporter-ի տեխսպասարկման տվյալները հասանելի են մեզ նաև արտասահմանում։ Այդպես կարող ենք արագ և մասնագիտորեն օգնել Ձեզ ամենուր: Բացի այդ, Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր ավտոմեքենայի տեխսպասարկման էլեկտրոնային հաշվետվությունը արտասահման մեկնելու կամ տեխսպասարկման կետը փոխելու դեպքում ամբողջությամբ կփոխանցվի:

Առավել կայուն արժեք կեղծարարությունից պաշտպանված լինելու միջոցով

Տեխսպասարկման էլեկտրոնային հաշվետվությունում կեղծարարությունից պաշտպանված ձևով գրանցվում են ավտոմեքենայի վազքը և կատարված տեխսպասարկման աշխատանքների ծավալը: Դա կարող է բարձրացնել Ձեր Mercedes-Benz Transporter-ի վերավաճառքի գինը։ Նույնիսկ օգտագործված ավտոմեքենա գնելու դեպքում այն գնորդին տալիս է լրացուցիչ ապահովություն տեխսպասարկման պատմության մասին տեղեկանալու հարցում:

1

Առաջարկվում է Transporter-ի համար՝ սկսած 2012թ. հոկտեմբերից:

Lorem Ipsum