Mercedes-Benz-ի տեխզննում Ձեր ավտոպարկի համար։
Mercedes-Benz-ի ավտոպարկի տեխզննում։
Որպեսզի Ձեր ավտոպարկը մշտապես ունենա հուսալի ընթացք։
Աշխատանքային օրերին Ձեր ավտոպարկը աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ, քանի որ թանկ է յուրաքանչյուր րոպեն։ Դրա համար պետք է նվազագույնի հասցնել պարապուրդի ժամերը՝ ավտոմեքենաների առավելագույն հասանելիությունն ապահովելու համար։ Սակայն ընթացիկ աշխատանքի ընթացքում ժամանակը հաճախ չի բավարարում Ձեր Mercedes-Benz-ի գործընկերոջ մոտ հերթական սպասարկման համար այցելության ընթացքում ավտոպարկի վիճակի մասին հոգալու համար։
Դրա համար մենք Ձեզ առաջարկում ենք լավագույն լուծումը. Mercedes-Benz-ի ավտոպարկի տեխզննման անվճար ծառայություն։
Mercedes-Benz-ի ավտոպարկի տեխզննումն օգնում է սարքին վիճակում պահել Ձեր ավտոպարկը։
Բարձր որակավորում ունեցող Mercedes-Benz-ի տեխսպասարկման մեր աշխատակիցները կանցկացնեն Ձեր ավտոպարկի տեխնիկական զննումը տեղում՝ անմիջապես Ձեզ մոտ՝ անգամ շաբաթ և կիրակի օրերին։ Մանրամասն տեղեկությունների և պայմանավորվածության համար խնդրում ենք դիմել Ձեր տարածքում գտնվող Mercedes-Benz-ի տեխսպասարկման գործընկերոջը։
Առավելություններ Ձեզ համար մեկ հայացքով.
- Mercedes-Benz-ի ավտոպարկի անվճար տեխզննում տեղում՝ անմիջապես Ձեզ մոտ նաև շաբաթ և կիրակի օրերին
- Ավտոմեքենաների առկայություն մեծ քանակով տեխնիկական անսարքությունների հետևանքով առաջացող պարապուրդից խուսափելու արդյունքում
- Վերանորոգման և սպասարկման ժամանակի նվազեցում արհեստանոցում պահեստամասերի նախապես ձեռքբերման շնորհիվ
- Ձեր ավտոպարկի աշխատանքի պլանավորման հուսալիության բարձրացում
- Արագ տեղեկություն վերանորոգման ծախսերի վերաբերյալ ծախսերի օպտիմալ թափանցիկության շնորհիվ