Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասեր partslink24-ից։

Պատվիրեք հիմա՝ պարզ և հարմարավետ։

Պահեստամասերի առցանց բազմապրանքանիշ partslink24 հարթակը «Մեկ քայլով խանութ» է գործարանային պահեստամասերի համար։ Ողջ աշխարհում partslink24-ից օգտվում են ավելի քան 48.000 հաճախորդ, որտեղ նրանց հասանելի են ավելի քան 8 մլն. անուն գործարանային պահեստամասեր տարբեր ավտոարտադրողներից։

2016թ.-ից սկսած՝ partslink24-ում ներկայացված են Mercedes-Benz մարդատար ավտոմեքենաների, Transporter-ի, բեռնատարների և ունիմոգերի, ինչպես նաև smart-ի մասերի էլեկտրոնային կատալոգները։ Որպես կորպորատիվ հաճախորդ օգտվեք Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերը շուրջօրյա և անհատական պայմաններով ձեռք բերելու հնարավորությունից։ Գործարանային պահեստամասերի առաքումը հարմարավետորեն իրականացվում է Mercedes-Benz-ի միջնորդների ցանցի միջոցով։

Տեղեկանալ և գրանցվել հիմա։

Մեկ քայլով գնումների լուծում: փնտրեցի, գտա, պատվիրեցի։

Partslink24-ը հասանելի է դարձնում Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերի, գործարանային օգտագործված պահեստամասերի և գործարանային աքսեսուարների ողջ տեսականին։ Օգտագործողի ինտուիտիվ ինտերֆեյսը և կատալոգի տվյալների միանման տեսքը հեշտացնոմ են պահեստամասերի պարզ և արագ որոնումը։ Դրանով Դուք ոչ միայն ժամանակ եք խնայում, այլ իրականացնում եք պահեստամասի որոնումը և պատվիրումը միայն մեկ քայլով։

Ձեր առավելությունները մեկ հայացքով.

  • Mercedes-Benz-ի պահեստամասերի ողջ կատալոգի առկայություն՝ ներառյալ պահեստամասերի ունիկալ նույնականացում մեքենայի թափքի համարով փնտրելու հնարավորությամբ
  • Վաճառող գործակալի պարզ ընտրություն, ինչպես նաև տեղեկատվություն մասի առկայության և առաքման ծախսերի մասին
  • 24-ժամյա առցանց պատվերի հնարավորություն
  • Բոլոր պատվերները մեկ ցուցակով պատվերների ավելի լավ պլանավորման համար
  • Վաճառքի և զեղչերի գրավիչ ակցիաներ
  • Արագ և արդյունավետ աշխատանք դյուրըմբռնելի և արդյունավետ համակարգում

Lorem Ipsum