Mercedes-Benz WebParts:

Ձեր հաջողության մասը. Mercedes-Benz WebParts:

Ձեր անձնական առցանց պատվերների ծառայությունը Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերի համար։

Mercedes-Benz WebParts-ը Ձեզ կարիքներին համապատասխանեցված մեր առցանց պատվերների համակարգն է։ Միանալով Mercedes-Benz WebParts-ին՝ մենք Ձեզ, որպես կորպորատիվ հաճախորդի, հնարավորություն ենք տալիս1 արագ և շատ պարզ փնտրել Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասեր և պատվիրել դրանք շուրջօրյա և տարվա 365 օրերի ընթացքում՝ անմիջապես Ձեզ սպասարկող Mercedes-Benz-ի գործընկերոջ մոտ։

Ձեր առավելությունները մեկ հայացքով.

  • Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերի շուրջօրյա պատվերներ անհատական պայմաններով
  • Mercedes-Benz, smart և Setra-Omnibusse-ի գործարանային պահեստամասերի, օգտագործված պահեստամասերի և գործարանային աքսեսուարների ամբողջական տեսականու առկայություն
  • Արտադրողի մասերի ամբողջական կատալոգի առկայություն՝ ներառյալ ավտոմեքենայի նույնականացման համարն ու մասերի տեղադրման մասին տեղեկատվությունը
  • Տեղեկատվություն պահեստամասերի առկայության և առաքման արժեքի մասին
  • Ընդհանուր տեղեկություններ հաճախորդի անհատական զուտ արժեքով կատարված պատվերների մասին արժեքի ավելի լավ հաշվարկման համար
  • Լինել միշտ լավագույնս տեղեկացված ակցիաների շրջանակներում տրամադրվող առաջարկների մասին
  • Անմիջական կապ Ձեր SAP-համակարգի միջոցով պատվերների գործարքի արագ իրականացման համար
  • Անվճար տրամադրված Ձեր Mercedes-Benz-ի գործընկերոջ կողմից

Այսպես կարող եք պատվիրել առցանց։

Հետևյալ տեղեկատվական նյութերը ակներև և քայլ առ քայլ ցույց են տալիս Ձեզ, թե ինչպես կարող եք պատվիրել Ձեզ համար համապատասխան մասն Mercedes-Benz-ի ավելի քան 730.000 գործարանային պահեստամասերից՝ Mercedes-Benz WebParts համակարգով։

Այսպես կարող եք ստանալ Ձեր մուտքային տվյալները։

Խնդրում ենք դիմել Ձեզ սպասարկող Mercedes-Benz-ի գործընկերոջը կամ գրանցվել առցանց անմիջապես այստեղ։

Դուք արդեն հանդիսանո՞ւմ եք Mercedes-Benz WebParts-ի հաճախորդ։ Այստեղ կարող եք մուտք գործել համակարգ։

Եթե Դուք արդեն գրանցված հաճախորդ եք, ապա Ձեր մուտքային տվյալները գրանցելուց անմիջապես հետո Դուք կհայտնվեք Mercedes-Benz WebParts-ի գլխավոր էջում, առցանց պատվիրելու համար։

1

Առցանց պատվիրելու հնարավորությունը ներկայումս առաջարկվում է միայն կոմերցիոն հաճախորդների համար: Ոչ-կոմերցիոն/մասնավոր հաճախորդները կարող են պատվիրել հեռախոսով, ֆաքսով կամ անձամբ տեղում՝ Mercedes-Benz-ի իրենց սպասարկող գործընկերոջ մոտ:

Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերը ծառայում են բացառապես կրկին օգտագործման համար և նախատեսված չեն վերավաճառքի համար։

Lorem Ipsum