Mercedes-Benz գործարանային պահեստամասերն ընդդեմ նմանակումների։

Կեղծ արքա։ Իսկապես ծիծաղելի է։ Կեղծված պահեստամաս։ Սա ծիծաղելի չէ։

Կեղծված պահեստամասերը հանդիսանում են ռիսկ անվտանգության համար։

Ձեր անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է։ Այդ պատճառով Daimler AG-ն հետևողական միջոցներ է ձեռնարկում ապրանքների կեղծման դեմ։ Քանի որ կեղծված պահեստամասերը վնաս են հասցնում ոչ միայն ապրանքային նշանի սեփականատիրոջը, ինչպես կեղծ ժամացույցները կամ լյուքս դասի ձեռքի պայուսակը, դրանք վտանգում են նաև հաճախորդների անվտանգությունը։

Մոլորեցնող աստիճանի իրական։

Առաջին հայացքից գործարանային և կեղծված պահեստամասերը հաճախ շատ նման տեսք ունեն։ Այդպես երբեմն կեղծված պահեստամասն արտաքինից գրեթե չի տարբերվում Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասից, սակայն կարող է չափազանց վտանգավոր լինել։ Քանի որ այն, ինչով դրանք տարբերվում են, մասամբ ծանր հետևանքներ են ունենում անվտանգության համար։ Դա պարզ է դառնում պրոդուկտի մանրամասն փորձարկումների արդյունքում, որոնք պարբերաբար իրականացվում են Daimler-ի կողմից տարբեր կեղծ ապրանքների համար։ Արդյունքները սարսափելի են։ Այդ պատճառով ամբողջ աշխարհում գործող Mercedes-Benz-ի թիմը վարույթներ է իրականացնում ապրանքահենության դեմ և հայտնաբերում է նմանակումները։

Հանցավոր գործունեություններ։

Այնինչ կեղծարարության բիզնեսի հետևում հսկայածավալ հանցագործ արդյունաբերություն է կանգնած, որը մեծ տնտեսական վնաս է հասցնում. կեղծարարները հարկեր չեն վճարում, հաշվի չեն առնում աշխատանքային պայմանները և վտանգի տակ են դնում գործարանային պահեստամասեր արտադրող ընկերությունների աշխատատեղերը։

Այսպես Դուք կարող եք պաշտպանվել։

Հաճախ արտաքինից շատ դժվար է տարբերել նմանակումը գործարանային պահեստամասից և գինը նույնպես միշտ չէ, որ հստակ չափանիշ է հանդիսանում։ Դուք, սակայն, կարող եք ուշադրություն դարձնել, թե ումից եք ձեռք բերում պահեստամասերը։

  • Mercedes-Benz-ի գործարանային պահեստամասերի հարցում վստահեք Ձեր Mercedes-Benz-գործակալին կամ տեխսպասարկման գործընկերոջը։
  • Զգույշ եղեք կասկածելի ապրանքներից և առաջարկներից։ Նմանակումները հաճախ առաջարկվում են համացանցում։ Բացահայտ և ագրեսիվ գովազդվող մանչելի առաջարկները հաճախ կեղծ ապրանքների նախանշան են հանդիսանում։
  • Հաղորդեք նմանակման դեպքերի մասին Daimler AG-ի ապրաքային նշանի պաշտպանության թիմին։ Դրանով Դուք կօգնեք մեզ ապրանքների կեղծման դեմ հետևողական պայքարի և Ձեր ու այլ հաճախորդների անվտանգության երաշխավորման մեջ։

Նմանակումներ նկատելու դեպքում հաղորդեք այդ մասին dialog@daimler.com էլ. փոստի հասցեին «Ապրանքային նշանի պաշտպանություն» վերնագրով։

Շնորհակալություն համագործակցության համար։

Lorem Ipsum