Transporter-ի ապահովագրություն:

  

Ցանկանում եք ամբողջական, թե՞ մասնակի կասկո ապահովագրություն կամ պատասխանատվության ապահովագրությու՞ն. մենք առաջարկում ենք մեր արհեստավարժ գործընկերոջ ծառայությունները, որոնք հատուկ գրավիչ պայմաններով մշակվել են Mercedes-Benz ավտոմեքենաների առաջարկների համար:

Իսկ եթե Ձեր ավտոմեքենան համալրեք Mercedes-Benz-ի Անվտանգության օպցիոնալ լրակազմով, մենք կառաջարկենք լրացուցիչ զեղչ ապահովագրավճարի համար:

Վթարի դեպքում Ձեր ավտոմեքենան կուղևորվի Mercedes-Benz-ի տեխսպասարկման մոտակա գործընկերոջ մոտ: Mercedes-Benz-ին հատուկ որակը կապահովվի նաև վթարի հետ կապված վերանորոգումների դեպքում:

Առավելություններ Ձեզ համար:

  • Ավտոմեքենայի վթարի դեպքում երրորդ անձանց պատճառված գույքային և անձնական վնասի պատասխանատվության ապահովագրություն (մասնակի կամ ամբողջական կասկոն օպցիոնալ է)
  • Հատուցում նոր ավտոմեքենայի արժեքի չափով 12 ամիս ժամկետով՝ ավտոմեքենայի ամբողջական վնասման դեպքում և 6 ամիս ժամկետով՝ ավտոմեքենայի առևանգման դեպքում (եթե ավտոմեքենան գնվել է սրահից և առաջին անգամ է թույլտվություն ստացել)
  • Որակի երաշխավորված ապահովում. Ձեր ավտոմեքենայի տեխսպասարկման համար Դուք եք ընտրում Mercedes-Benz-ի Ձեզ մոտակա տեխսպասարկման կետը:
  • Ավտոմեքենայի բոլոր առանձին համալրումները, որոնք տեղադրվել են գործարանում, նույնպես ապահովագրվում են:
  • Վթարների հաղորդման շուրջօրյա թեժ գիծ. արագ և բանիմաց օգնություն օրը 24 ժամ

Lorem Ipsum