Հին ավտոմեքենայի հետ ընդունում:

Հին ավտոմեքենայի վերամշակում և կրկնակի օգտագործում:

Շարունակականությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը Daimler-ի մոտ։

Որպես ավտոմեքենայի գյուտարար Daimler-ը գիտակցում է իր բարձր պատասխանատվությունը և հռչակում է շարունակական և շրջակա միջավայրը խնայող շարժունակությունը որպես կորպորատիվ ռազմավարության անբաժանելի մաս։ Ընդ որում, Daimler AG-ի հիմնարար սկզբունքների մեջ սահմանված շրջակա միջավայրը խնայող արտադրության կազմակերպման մեջ հաշվի է առնվում արտադրության ամբողջական ցիկլը՝ նախագծումից մինչև արտադրություն և արտադրանքի շահագործումից մինչև ուտիլիզացիա և կրկնակի օգտագործում։

Շահագործման փուլից հետո ավտոմեքենաների արդյունավետ օգտագործման հիմքը նրանց վերամշակելու հնարավորությունն է, որը մենք մշտապես բարելավում ենք։ Դա կարևոր նախապայման է մեր գործընկերների կողմից բաղադրիչ արժեքավոր նյութերի արդյունավետ կրկնակի օգտագործման և ուտիլիզացիայի համար։

Եթե Դուք մի օր իսկապես պետք է բաժանվեք Ձեր հին ավտոմեքենայից, ապա խնդրում ենք Ձեզ հետ հանձնել Ձեր հին ավտոմեքենան հետ ընդունման մեր ցանցում։ Mercedes-Benz-ը կկազմակերպի Ձեր ավտոմեքենայի պարզ և անվճար հետ ընդունումը, ինչպես նաև օրինական և շրջակա միջավայրը խնայող ուտիլիզացիան։

Ձեր ավտոմեքենան հետ վերադարձնելով և դրա հետ կապված՝ նյութերի արդյունավետ կրկնակի օգտագործումով, Դուք արժեքավոր ավանդ եք ներդնում վերամշակման շղթայի փակման և մեր բոլոր ռեսուրսների խնայողության հարցում։

Հետ ընդունում։

Ձեր ավտոմեքենայի հետ ընդունումը։

Ձեր ավտոմեքենայի հետ ընդունումը հնարավորինս պարզեցնելու համար Mercedes-Benz-ը հետ ընդունման կետերի ընդարձակ ցանց է շահագործում։ Հետ վերադարձնելով մեր ցանցի ներսում՝ Դուք ապահովում եք, որ Ձեր ավտոմեքենան ուտիլիզացվի օրինական ճանապարհով, որ նորից հանվեն բաղկացուցիչ աժեքավոր նյութերը և վերջիվերջո օգտագործվեն նոր արտադրանքի համար։ Այդպիսով, Դուք արժեքավոր ներդրում եք անում մեր շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեջ։

Ձեր ավտոմեքենան և տեխնիկական թույլտվության փաստաթղթերը մեր գործընկերոջը հանձնելուց հետո Դուք ստանում եք ուտիլիզացիայի վկայական, որը հաստատում է օրինական ուտիլիզացիան։ Ձեզ, որպես կանոն, այդ ապացույցը անհրաժեշտ է Ձեր ավտոմեքենան հաշվառման ստորաբաժանումում հաշվառումից վերջնականապես հանելու համար։

Որպես Mercedes-Benz-ի սեփականատեր Դուք կարող եք Ձեր ավտոմեքենան անվճար հետ հանձնել մեր հետ ընդունման ցանցում հետևյալ պայմաններով.

  • Խոսքը վերաբերում է մինչև 9 նստելատեղ ունեցող մարդատար կամ մինչև 3,5 տ. կշռող բեռնատար ավտոմեքենաներին։
  • Ավտոմեքենան հաշվառումից հանելուց առաջ գտնվում է կամ առնվազն մեկ ամիս գտնվել է հաշվառման մեջ ԵՄ անդամ որևէ երկրում։
  • Հին ավտոմեքենան չպետք է աղբ պարունակի և պետք է լինի ամբողջական (շարժաբեր համակարգ, ընթացային մաս, թափք, կատալիզատոր, էլեկտրոնային կառավարման սարքեր)։

Վերամշակում:

Արժեքավոր հումքի օգտագործում։

Միգուցե Ձեր Mercedes-Benz-ի լավագույն ժամանակներն արդեն անցել են, սակայն միայն այդ պատճառով նրա համար դեռ ամեն ինչ վերջացած չէ։

Ուտիլիզացիայի և կրկին օգտագործման նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է օգտագործել այդ ավտոմեքենայի արժեքավոր նյութերի մեծ մասը՝ դրանով խնայելով արժեքավոր հումքը և զգալիորեն թեթևացնելով շրջակա միջավայրի ծանրաբեռնվածությունը։

  1. Արժեքավոր հումքի կրկնակի օգտագործում