
Անցումային փուլ։
Տարբեր անցումային ժամանակահատվածներ Եվրոպայի ողջ տարածքում։
Անցումային փուլ NEFZ-ից դեպի WLTP։
NEFZ ցուցանիշները ժամանակավորապես դեռ գործելու են։
Տարբերություններ NEFZ-ի և WLTP-ի միջոցով հաշվարկված NEFZ-ի միջև։
WLTP ցուցանիշներին զուգահեռ, մինչև 2020թ. վերջը, բոլոր մեքենաների համար կորոշվեն նաև NEFZ ցուցանիշները։ Այդ ցուցանիշները կարելի է գտնել նաև տրանսպորտային միջոցի փաստաթղթերում։ Այդ պատճառով ապագայում WLTP հավաստագրումից հետո, սահմանված օրենսդրական կարգով, կորոշվեն նաև NEFZ ցուցանիշները։ Դրա հետ մեկտեղ կշարունակեն գործել WLTP-ով սահմանված շրջանակային պայմանները։
Որոշված NEFZ ցուցանիշները հիմք են հանդիսանում արտադրողի ավտոմեքենաների պարկի CO2 արտանետումները պարզելու համար։ Որովհետև այդ տվյալներն ի սկզբանե որոշվում էին NEFZ հավաստագրման հիման վրա։
Տարբերվող ժամանակացույցեր, թույլատրված տարբեր սահմանաչափեր։
Ավտոմեքենաների դասեր M1 և N1 - տարբերությունները
WLTP հավաստագրումը տարբերվում է և՛ թույլատրելի տարբեր սահմանաչափերով, և՛ մարդատարի թույլատվությամբ (M1) և բեռնատարի թույլատվությամբ (N1) ավտոմեքենաների համար ներմուծման ժամանակացույցով. N1 դասի 2-րդ և 3-րդ խմբերի և N2 դասի բեռնատարի թույլտվությամբ ավտոմեքենաները NEFZ-ից մեկ տարով ավելի ուշ կանցնեն WLTP հավաստագրման, քան ուղևորատարի թույլտվությամբ ավտոմեքենաները։ Դա նշանակում է՝ WLTP-ն գործում է N1 դասի 2-րդ և 3-րդ խմբերի, ինչպես նաև N2 դասի բեռնատարի թույլտվությամբ ավտոմեքենաների նոր տեսակների թույլատվության համար 01.09.2018թ.-ից և 01.09.2019թ.-ից՝ բոլոր նոր հաշվառված ավտոմեքենաների համար։
Բացառություն են կազմում 2.840 կգ-ից ավելի սեփական զանգված ունեցող ավտոմեքենաները, ինչպես որ դա կարող է լինել Sprinter-ի դեպքում։ WLTP-ն այդ ավտոմեքենաների համար չի գործում։ Նրանք դեռ ստուգվում են Euro VI նորմի համաձայն՝ շարժիչի փորձրակման վահանակի վրա։ 2.380-ից 2.840 կգ սեփական քաշի դեպքում կարելի է ընտրություն կատարել գլորքի փորձարկման և շարժիչի փորձարկման վահանակի վրա հավաստագրումների միջև։