Կոշտ մասնիկների և ածխածնի արտանետումները չափվում են ճանապարհային պայմաններում։

Գազերի արտանետումներ իրական մեքենավարման պայմաններում (RDE):

Հավաստագրման նոր մեթոդի դեպքում վնասակար նյութերի արտանետումները չափվում են ճանապարհների վրա մեքենայի իրական աշխատանքի դեպքում. արտանետումների Euro 6c, Euro 6d-TEMP և Euro 6d նորագույն նորմաների դեպքում WLTP հավաստագրումը լաբորատորիայում լրացվում է նաև ճանապարհի վրա վնասակար նյութերի արտանետումների չափման արդյունքներով։ «Գազերի արտանետում իրական մեքենավարման պայմաններում», կրճատ՝ RDE, փորձարկման ժամանակ պետք է հաստատվի, որ ազոտի օքսիդի և կոշտ մասնիկների քանակի համար սահմանվող վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի արժեքները պահպանվում են ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլ նաև իրական երթևեկության մեջ։ Այդ նպատակով ավտոմեքենային ամրացվում են PEMS սարքավորումներ (Արտանետումների չափման դյուրակիր համակարգ) և դրանց օգնությամբ մեքենավարման ընթացքում չափվում են արտանետված գազերում վնասակար նյութերի քանակը ընթացքի ժամանակ։

Այսպես կոչված Համապատասխանության գործակիցը (անգլ.՝ Conformity Factor, CF) ցույց է տալիս, թե երթևեկության ընթացքում չափված ցուցանիշները առավելագույնը որքանով կարող են գերազանցել Euro-6-ի լաբորատոր ցուցանիշներին։ Անցումային փուլից հետո ազոտի օքսիդների և կոշտ մասնիկների քանակը կարող են արտանետումների Euro 6d նորմայի դեպքում դեռ 50 %-ով գերազանցել լաբորատորիայում ստացված ցուցանիշներին։ Այդ առավելությունը արտացոլում է RDE փորձարկման մեջ դյուրակիր չափիչ սարքավորումների ճշտության թույլատրելի շեղումը, որը պետք է ստուգվի ամեն տարի և անհրաժեշտության դեպքում՝ նվազեցվի։